ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բողոքի ցույցեր Թբիլիսիում՝ ընդդեմ Ռուսաստանի և Վրաստանի միջև թռիչքների վերականգնման
Արմատական ընդդիմության ներկայացուցիչները Թբիլիսիում երեկոյան բողոքի ակցիա են անցկացնում՝ ընդդեմ Ռուսաստանի և Վրաստանի միջև օդային հաղորդակցության վերականգնման։
Խորհրդարանի շենքի մոտ հավաքված ակցիայի մասնակիցները լրագրողներին պատմել են, որ դեպի Ռուսաստան թռիչքների վերականգնումը Վրաստանին սպառնում է Բրյուսելին Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ տրամադրելու մերժմամբ։
Ավելի վաղ մի քանի տասնյակ արմատականներ հավաքվել էին Թբիլիսիի միջազգային օդանավակայանի շենքի մոտ՝ բողոքելով օդային հաղորդակցության վերականգնման դեմ։ Հանրահավաքի ժամանակ ոստիկանները հասարակական կարգը խախտելու համար բերման են ենթարկել վեց ընդդիմադիրների։ Ավելի ուշ նրանք դատարանի որոշմամբ տուգանվել են։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նույնպես դժգոհություն է հայտնել երկու երկրների միջեւ օդային հաղորդակցության վերականգնման կապակցությամբ։
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով բուժում է անցնում Թբիլիսիի Vivamed կլինիկայում, իր հերթին որոշել է սոցցանցերի միջոցով աջակցել իր կողմնակիցներին։
«Նպատակին հասնելու համար անհրաժեշտ են նոր մեթոդներ, դուք պետք է շարունակեք հարվածել այս պատին, և այն անպայման կփլուզվի»,- գրել է Սաակաշվիլին։
Միաժամանակ նա նշել է, որ ուկրաինացի քաղաքական գործիչ է և «Վրաստանի մեծ երկրպագու»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրավիճակը լարվեց․ Դատարանի մոտ քաշքշուկ սկսվեց
Երևանի առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ, որտեղ քննվում է զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Մարտիոսյանի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զոհված զինծառայողի ձերբակալված մորը գիշերը տեղափոխել են հիվանդանոց
Զոհված զինծառայողի մորը` Գայանե Հակոբյանին, գիշերը տեղափոխել են էրեբունի ԲԿ, որտեղ հավաքվել են նաև մեծ թվով քաղաքացիներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔԿ բաժնի մոտ հրմշտոց սկսվեց. զոհվածների ծնողները փորձել են ճեղքել ոստիկանական շղթան
Այսօր երեկոյան Շենգավիթի քննչական բաժնի մոտ իրավապահների և հավաքվածների միջև հրմշտոց է սկսվել։ Նրանք փորձել են ճեղքել ոս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ թղթեր էին այրվում Ծիծեռնակաբերդի այգում․ Հայոց Ցեղասպանության թանգարանը՝ աղմկահարույց տեսակադրերի մասին
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը (ՀՑԹԻ) տեղեկացնում է, որ այսօր համացանցում տարածված տեսանյութում եր...