Այսուհետ քաղաքացիների վճարած հարկերի հաշվին որոշ պաշտոնյաներ ու նրանց ընտանիքի անդամները կբուժվեն անվճար
Այսուհետ մեր վճարած հարկերի հաշվին պաշտոնյաններն ու նրանց ընտանիքի անդամները կբուժվեն անվճար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Առողջության իրավունք» ՀԿ ներկայացուցիչ Անուշ Պողոսյանը:
Նա նշել է. «Արդար է, հարգելիներս, արդար է...
Կառավարությունը ընդունեց «աննախադեպ» որոշում։ Այսուհետ մեր վճարած հարկերի հաշվին Հայաստանի Հանրապետության նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը և նրանց ընտանիքի անդամները (ամուսին, ծնող) կբուժվեն անվճար։
ՀԿ-ի ներկայացուցիկը մատնաշել է, որ ամենակարևոր դրույթներից մեկը այն է,որ նրաք առանց հերթագրման և ԱՆՎՃԱՐ ստանալու են այնպիսի ծառայություններ, ինչպիսիքն են օրինակ նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները, քիմիաթերապիան և այլն....։
«Եվ կարևոր չէ, որ այսօր մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի (ямр) համար մարդկանց հերթագրումը հասել է մինչև նոյեմբեր ամիս, քիմիոթերապիայի դեղերը գնելու համար մարդիկ վարկեր են վերցնում կամ վաճառում իրենց տները, կարևորը, որ մեր «սրտի» պաշտոնյաները և իրենց ընտանիքի անդամները այդ ամենից օգտվելու են երբ ուզեն ու ԱՆՎՃԱՐ։
Հ.Գ. Եվ տալիս եմ անպատասխան հարցերից հերթականը՝ ե՞րբ եք մտածելու ժողովրդի մասին»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ Կառավարության նիստում առանց զեկուցման ու քննարկման ընդունվեց որոշում, որի համաձայն՝ ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը և նրանց ընտանիքի անդամները կստանան պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն։
[55caa82ecf74769812d42d8855d9edfa.jpg]
[7f7c3413f5bd8d473eb78e99be8f40c0.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հակադարձել է Ալիևին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստին հակադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ ...
Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության քվեարկությանը ԱԺ 107 պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել
ՀՀ Ազգային ժողովի 107 պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի ընտրությանը, ԲԴԽ...
Մենք դրական ենք գնահատում Հայաստանի վերջին հայտարարությունները․ Չավուշօղլու
Անկարան պատրաստ է դրական քայլերի Երևանի հետ հարաբերություններում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստո...
Դավիթ Տոնոյանը պատմել է, թե ինչ է եղել 2020թ․ նոյեմբերի 9-ին
ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․ «ՀՀ վարչապե...