Տիկին Գայանեի ինքնազգացողությունը վատ է. փաստաբան

Քիչ առաջ ՁՊՎ-ում առանձնատեսակցություն ունեցա տիկին Գայանեի հետ։ Առողջական վիճակը և ինքնազգացողությունը վատ էր, (ձերբակալումից հետո սնունդ չէր ընդունել) տրամադրվածությունը՝ մարտական, այնպես ինչպես վայել է հերոսածին մորը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

 

ՁՊՎ-ի անձնակազմը տիկին Գայանեի հետ վարվել է առանձնահատուկ հարգանքով։

 

Ավելի վաղ հաղորդել էինք, որ  երեկոյան Շենգավիթի քննչական բաժնի մոտ իրավապահների և հավաքվածների միջև հրմշտոց է սկսվել։ Նրանք փորձել են ճեղքել ոստիկանական շղթան։  Այդ ընթացքում քաշքշոց առաջացավ քաղաքացիների եւ ոստիկաների միջև:

 

Նշենք, որ ձերբակալված 4 ծնողներից 3-ն ազատ են արձակվել, այս պահին ձերբակալված է զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը: Զոհված զինծառայողի մորը` Գայանե Հակոբյանին, գիշերը տեղափոխել են էրեբունի ԲԿ: 

Քաղաքականություն