Ռուսաստանը մեծացրել է գյուղմթերքի արտահանումը՝ չնայած արտաքին սահմանափակումներին. Պուտին
Ռուսաստանն անցյալ տարի մեծացրել է ագրոարդյունաբերական արտադրանքի արտահանումը՝ չնայած արտաքին սահմանափակումներին: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը գարնանային դաշտային աշխատանքների ընթացքին նվիրված խորհրդակցությունում։
«Չնայած արտաքին առևտրի բնագավառում արգելքներին, Ռուսաստանը կարողացավ անցյալ տարի ագրոարդյունաբերական արտադրանքի արտահանումը հասցնել 41,6 միլիարդ դոլարի», – ասել է ՌԴ ղեկավարը՝ նշելով, որ «աճը բավական լավ է»։
Պուտինի խոսքով՝ ինչպես և նախկինում, Ռուսաստանի Դաշնությունը գյուղատնտեսական արտադրանքի առանցքային մատակարարներից մեկն է աշխարհում և իրեն դրսևորել է որպես հուսալի, կանխատեսելի գործընկեր։
«Հենց այդպես մենք կգործենք նաև այսուհետև: Սպասվում է, որ 2022-2023 գյուղատնտեսական տարվա արդյունքներով հացահատիկի արտահանումը կկազմի մոտ 55-60 մլն տոննա», – հավելել է ՌԴ նախագահը:
Նմանատիպ հոդվածներ
«Կարող է շնչահեղձ լինել տնտեսությունը». Փաշինյան
Մենք անընդհատ մեր տնտեսագետներից լսում ենք, որ Հայաստանի տնտեսությունը վերջին տարիներին աճում է իր պոտենցիալից ավե...
Ուկրաինայի տնտեսությունը լճանալու է. ՄԱԿ-ը մանրամասնում է
Ուկրաինայի տնտեսությունը 2023 թվականին լճանալու է, չնայած Արժույթի միջազգային հիմնադրամի վարկերին ու միջազգային ֆինանսակ...
Գերմանիան պաշտոնապես ճանաչել է համընդհանուր տնտեսական անկումը
Գերմանիայի իշխանությունները պաշտոնապես ճանաչել են համընդհանուր տնտեսական անկումը, որը երկրում սկսվել է հակառուսական պատժ...
Նավթի համաշխարհային գները սկսել են բարձրանալ. հայտնի է պատճառը
Նավթի համաշխարհային գները երկուշաբթի առավոտյան սկսել են բարձրանալ։ Գնանշումները պահպանում է ԱՄՆ պետական պարտքի վերին շեմ...