«Կարող է շնչահեղձ լինել տնտեսությունը». Փաշինյան
Մենք անընդհատ մեր տնտեսագետներից լսում ենք, որ Հայաստանի տնտեսությունը վերջին տարիներին աճում է իր պոտենցիալից ավելի, այսինքն մեր իրական պոտենցիալը շատ ավելի պակաս է, քան աճում է մեր տնտեսությունը: Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կարող է շնչահեղձ լինել տնտեսությունը, եւ մենք ուզում ենք, որ մեր զարգացման պոտնեցիալն ավելանա»,-ասել է նա:
Անդրադառնալով կառավարության նախաձեռնած ծրագրերից մեկին, Փաշինյանն ասել է. «Մարդը ընկերություն ունի եւ ուզում է բ արձր որակավորում ունեցող մասագետ հրավիրել աշխատանքի: Եթե այդ մասնագետը, որը ունի PHD. իրենից ամսական 2 մլն դրամ աշխատավարձ է ուզու, այդ դեպքում կառավարությունն այդ աշխատավարձի 50 տոկոսը, այսինքն մեկ մլն դրամը տալիս է եւ կիսով չափ գործատուի համար աշխատուժն էժան է նստում, իսկ արդյունքները ամբողջությամբ գործատուինն է: Կառավարությունն էլ դրա արդյունքում ձեւավորված արժեքի տերն է»:
Նշենք, որ այս ծրագիրը երեք տարով է, այսինքն կառավարությունը երեք տարի 50 տոկոսով ֆինանսավորում է բարձրակարգ աշխատողների աշխատավարձը:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը մեծացրել է գյուղմթերքի արտահանումը՝ չնայած արտաքին սահմանափակումներին. Պուտին
Ռուսաստանն անցյալ տարի մեծացրել է ագրոարդյունաբերական արտադրանքի արտահանումը՝ չնայած արտաքին սահմանափակումներին: Նման հա...
Ուկրաինայի տնտեսությունը լճանալու է. ՄԱԿ-ը մանրամասնում է
Ուկրաինայի տնտեսությունը 2023 թվականին լճանալու է, չնայած Արժույթի միջազգային հիմնադրամի վարկերին ու միջազգային ֆինանսակ...
Գերմանիան պաշտոնապես ճանաչել է համընդհանուր տնտեսական անկումը
Գերմանիայի իշխանությունները պաշտոնապես ճանաչել են համընդհանուր տնտեսական անկումը, որը երկրում սկսվել է հակառուսական պատժ...
Նավթի համաշխարհային գները սկսել են բարձրանալ. հայտնի է պատճառը
Նավթի համաշխարհային գները երկուշաբթի առավոտյան սկսել են բարձրանալ։ Գնանշումները պահպանում է ԱՄՆ պետական պարտքի վերին շեմ...