Ուկրաինայի տնտեսությունը լճանալու է. ՄԱԿ-ը մանրամասնում է
Ուկրաինայի տնտեսությունը 2023 թվականին լճանալու է, չնայած Արժույթի միջազգային հիմնադրամի վարկերին ու միջազգային ֆինանսական օգնությանը, վերականգնման արժեքը ներկայումս գնահատվում է 411 միլիարդ դոլար, ասվում է ՄԱԿ-ի «Համաշխարհային տնտեսական իրադրությունն ու դրա հեռանկարները» երեքշաբթի օրը հրապարակված զեկույցում։ Գրել է ТАСС-ը։
«Ուկրաինայի տնտեսությունը պատերազմի հետևանքով կորցրեց իր արդյունաբերական հզորությունների և էներգետիկ ենթակառուցվածքների մեծ մասը և 2022 թվականին կրճատվեց 29,1%-ով: Չնայած արտաքին ֆինանսական օգնությանը, ներառյալ ԱՄՀ-ի վարկը և ուղղակի բյուջետային աջակցությունը Եվրոպական Միության և Միացյալ Նահանգների կողմից, երկրի Տնտեսությունը, ամենայն հավանականությամբ, լճանալու է 2023 թվականին: Երկարաժամկետ հեռանկարները կախված են պատերազմի տևողությունից և ինտենսիվությունից ու վերականգնումը ֆինանսավորելու երկրի կարողությունից, որը արժեքը գնահատվել է մինչև 411 միլիարդ դոլար»,- ասված է զեկույցում։
ԱՊՀ մյուս երկրներում ու Վրաստանում տնտեսական զարգացման դինամիկան դրական է։ «Էներգիա արտահանող երկրները, այդ թվում՝ Ադրբեջանն ու Ղազախստանը, կշահեն նավթի ավելի բարձր գներից՝ ՕՊԵԿ + արդյունահանման կրճատման արդյունքում: ԱՊՀ երկրների և Վրաստանի ընդհանուր ՀՆԱ-ն, 2022 թվականին 1,9 տոկոս անկումից հետո, ակնկալվում է, որ կաճի 0,6 տոկոսով 2023-ին, իսկ 2024-ին աճը կարագանա մինչև 2,2%»,- ասված է զեկույցում։
Նմանատիպ հոդվածներ
«Կարող է շնչահեղձ լինել տնտեսությունը». Փաշինյան
Մենք անընդհատ մեր տնտեսագետներից լսում ենք, որ Հայաստանի տնտեսությունը վերջին տարիներին աճում է իր պոտենցիալից ավե...
Ռուսաստանը մեծացրել է գյուղմթերքի արտահանումը՝ չնայած արտաքին սահմանափակումներին. Պուտին
Ռուսաստանն անցյալ տարի մեծացրել է ագրոարդյունաբերական արտադրանքի արտահանումը՝ չնայած արտաքին սահմանափակումներին: Նման հա...
Գերմանիան պաշտոնապես ճանաչել է համընդհանուր տնտեսական անկումը
Գերմանիայի իշխանությունները պաշտոնապես ճանաչել են համընդհանուր տնտեսական անկումը, որը երկրում սկսվել է հակառուսական պատժ...
Նավթի համաշխարհային գները սկսել են բարձրանալ. հայտնի է պատճառը
Նավթի համաշխարհային գները երկուշաբթի առավոտյան սկսել են բարձրանալ։ Գնանշումները պահպանում է ԱՄՆ պետական պարտքի վերին շեմ...