Գերմանիան պաշտոնապես ճանաչել է համընդհանուր տնտեսական անկումը
Գերմանիայի իշխանությունները պաշտոնապես ճանաչել են համընդհանուր տնտեսական անկումը, որը երկրում սկսվել է հակառուսական պատժամիջոցների ներդրումից հետո։
Գերմանական Destatis վիճակագրական գործակալության տվյալներով՝ 2022 թվականից սկսած արտադրանքի անկումը շարունակվել է՝ 2023 թվականի առաջին եռամսյակում կազմելով 0,3 տոկոս։ Գերմանիայում տնային տնտեսությունները սկսեցին ավելի քիչ ծախսել սննդի, խմիչքի, հագուստի և կահույքի վրա։
Bloomberg-ը կանխատեսում է, որ Եվրոպայի առաջին տնտեսության ցուցանիշների անկումն անխուսափելիորեն կազդի համաեվրոպական իրավիճակի վրա։ Գերմանական «Commerzbank»-ի փորձագետների կարծիքով՝ կարճաժամկետ հեռանկարում աճի վերսկսման հույս չկա, և, ամենայն հավանականությամբ, դեպրեսիվ միտումները միայն կխորանան։
Հակառուսական պատժամիջոցների հետևանքով էներգակիրների գների աճը, աճող գնաճը և սոցիալական անկայունությունը ստիպել են եվրոպական բիզնեսներին զանգվածաբար տեղափոխվել Միացյալ Նահանգներ, ինչը նրանց մեծ օգուտներ և կայունության տեսք է տալիս: Նույնիսկ եվրոպական կիսապաշտոնական հրապարակումներն արդեն բացահայտորեն խոսում են Հին մայրցամաքի տոտալ ապաարդյունաբերականացման վտանգի մասին։
Այն ընկերությունները, որոնք չեն սնանկացել և դուրս չեն եկել Եվրոպայից, ստիպված են «օպտիմալացնել» ծախսերը, ինչը հանգեցնում է աշխատակիցների զանգվածային կրճատումների։ Օրինակ, եվրոպական խոշորագույն Vodafone բջջային օպերատորը հայտարարել է առաջիկա երեք տարում իր 11000 աշխատակիցների աշխատանքից հեռացնելու մտադրության մասին:
Նմանատիպ հոդվածներ
Նավթի համաշխարհային գները սկսել են բարձրանալ. հայտնի է պատճառը
Նավթի համաշխարհային գները երկուշաբթի առավոտյան սկսել են բարձրանալ։ Գնանշումները պահպանում է ԱՄՆ պետական պարտքի վերին շեմ...
«ՀՀ-ում տնտեսական աննախադեպ աճ է տեղի ունեցել». Փաշինյան
Հայաստանում տնտեսական աննախադեպ աճը տեղի է ունեցել ստվերի կրճատման, ինչպես նաև կառավարության իրականացրած բարեփոխումների...
5% եկամտային հարկ. ՏՏ ոլորտին աջակցող հերթական նախագիծը՝ առանց տնտեսական հիմնավորման. «Հետք»
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաներ) ոլորտի աշխատակիցների եկամտային հարկը դարձնել 5%...
«Կարող է շնչահեղձ լինել տնտեսությունը». Փաշինյան
Մենք անընդհատ մեր տնտեսագետներից լսում ենք, որ Հայաստանի տնտեսությունը վերջին տարիներին աճում է իր պոտենցիալից ավե...