ՀՀ-ում թմրամիջոցների մեծ էպիդեմիա է․ Արթուր Խաչիկյան
Մենք բոլորս գիտենք, որ Հայաստանում թմրամիջոցների մեծ էպիդեմիա է, արդեն դրանք տարածվում են դպրոցներում, համալսարաններում, անգամ տեղեկություններ կան, որ բանակում, 16-17 տարեկան անչափահասների շրջանում: Այս մասին ԱԱԾ-ի դիմաց լրագրողների հետ այսօրվա զրույցում նշել է Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոտկոր Արթուր Խաչիկյանը:
«Դա մեծ աղետ է, ես գիտեմ, որ որոշ գործողություններ ձեռնարկվում են, որոշ պայքար գնում է իրավապահ մարմինների կողմից, բայց դա պետք է ավելի ինտենսիվ ձևով իրականացնել: Սա մեծ աղետ է, սա փաստորեն մի գործողություն է, որ կարող է բերել մեր ազգի վախճանին: Մեր երիտասարդությանը ոչնչացնում են, մեր հասարակությանը թմրեցնում են բառացիորեն»,-ասել է նա:
Այն հարցին, թե արդյոք իշխանություններն առնչություն ունեն մեծ քանակով թմրանյութերի Հայաստան ներմուծման հետ, Խաչիկյանը պատասխանել է. «Ես չեմ կարող նման բան ասել, նման փաստեր չունեմ, բայց լավ կլիներ, որ ավելի կտրուկ պայքար գնար այս երևույթի դեմ: Բոլորս գիտենք, որ ամեն տեղ տարածվում է»:
Նա նաև նշել է, որ հարևան Վրաստանում սարսափելի էպիդեմիա է նարկոտիկների։
«Մեզ մոտ էլ պաշտոնական թվերով 95 տոկոսով աճել է նարկոտիկների օգտագործումը ՀՀ-ում: 1,5-3 հազար տելեգրամ ալիքներ կան, որտեղ վաճառում են թմրանյութեր»,-ընդգծել է Խաչիկյանը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հակադարձել է Ալիևին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստին հակադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ ...
Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության քվեարկությանը ԱԺ 107 պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել
ՀՀ Ազգային ժողովի 107 պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի ընտրությանը, ԲԴԽ...
Մենք դրական ենք գնահատում Հայաստանի վերջին հայտարարությունները․ Չավուշօղլու
Անկարան պատրաստ է դրական քայլերի Երևանի հետ հարաբերություններում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստո...
Դավիթ Տոնոյանը պատմել է, թե ինչ է եղել 2020թ․ նոյեմբերի 9-ին
ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․ «ՀՀ վարչապե...