Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալը պետությանը պատճառել է շուրջ 255 մլն դրամի վնաս
ՀՀ պաշտպանության նախարարությունը ուղղակի վաճառքի եղանակով Դավիթ Բեկ փողոցի 155/3 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 12.500 քմ հողամասը 87 մլն դրամով վաճառել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Արշալույս Փայտյանին:
ՊՆ-ն հողամասը վաճառել է 2011 թվականի հուլիսի 22-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով, խախտելով մի շարք օրենսդրական պահանջներ ու կարգավորումներ։
Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից 2023 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Ա.Փ.-ն 2012 թվականի փետրվարի 3-ին վերոնշյալ հողամասը գրավադրել է 300 հազար ԱՄՆ դոլարով՝ ձեռքբերման գնից շուրջ 40 մլն դրամով թանկ (կողմերի համաձայնությամբ՝ հողամասը գնահատվել է 166 մլն 100 հազար դրամ):
Այնուհետև` 2012 թվականի դեկտեմբերի 26-ին, Դավիթ Բեկ փողոցի 155/3 հասցեում գտնվող 12.500 քմ հողամասը գրավադրվել է 270 հազար ԱՄՆ դոլարով (հողամասը գնահատվել է 227 մլն 500 հազար դրամ լիկվիդացիոն գնով կամ ձեռքբերման գնից 140 մլն 500 հազար դրամ ավելի) և 824 մլն 498 հազար 84 ԱՄՆ դոլար պարտքի դիմաց (համարժեք է 342 մլն 373 հազար 143 դրամին) հանձնվել է բանկին՝ որպես սեփականություն: Արդյունքում պետությանը պատճառվել է շուրջ 255 մլն 373 հազար 143 դրամի վնաս:
Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ պարզված հանգամանքներն առերևույթ պարունակում են Քրեական օրենսգրքով նախատեսված արարքի հատկանիշներ՝ Դատախազությունը 2023 թվականի մայիսի 5-ին ուսումնասիրության արդյունքներն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար։
2023 թվականի մայիսի 11-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք):
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հակադարձել է Ալիևին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստին հակադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ ...
Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության քվեարկությանը ԱԺ 107 պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել
ՀՀ Ազգային ժողովի 107 պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի ընտրությանը, ԲԴԽ...
Մենք դրական ենք գնահատում Հայաստանի վերջին հայտարարությունները․ Չավուշօղլու
Անկարան պատրաստ է դրական քայլերի Երևանի հետ հարաբերություններում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստո...
Դավիթ Տոնոյանը պատմել է, թե ինչ է եղել 2020թ․ նոյեմբերի 9-ին
ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․ «ՀՀ վարչապե...