Աշոտ Փաշինյանի դեպքը հիշեցրեց Լապշինի հետ Վլադիմիր Կարապետյանի դստեր տարօրինակ ծանոթությունը․Հոխիկյան
Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում ադրադարձել է Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի հետ կապված երեկվա միջադեպին և գրառմանը կից տեղադրել իր ու հրեա բլոգեր Լապշինի հետ նամակագրությունից մի հատված՝ կապելով երկու թեմաներն իրար։
«Նայելով, թե Նիկոլ Փաշինյանն իր որդուն ինչպես է օգտագործում իր քաղաքական կեղտոտ ու սրբապիղծ խաղերի մեջ՝ հարվածի տակ դնելով անգամ զոհված հերոսների ծնողներին, հիշեցի 2021-ին հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ Վլադիմիր Կարապետյանի դստեր տարօրինակ պայմաններում ծանոթությունը, որը հարցեր էր առաջացրել անգամ Լապշինի մոտ՝ կիսվելով ինձ հետ», - գրել է նա։
Հոխիկյանը նշել է, որ մինչ Վլադիմիր Կարապետյանի դստեր հետ հանդիպումը այն ժամանակ Լապշինը դեռ մտորում էր՝ խոսե՞լ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի ասածների մասին՝ Արցախը հանձնելու, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բարեկամություն անելու վերաբերյալ, թե՞ վախենալ նրանց վտանգից։
«Վլադիմիր Կարապետյանի դստեր հետ այդ տարօրինակ հանդիպումից հետո Լապշինը գլխիվայր փոխեց իր խոսքերը՝ աստիճանաբար հրաժարվելով նախկինում ասած խոսքերից», - գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հակադարձել է Ալիևին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստին հակադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ ...
Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության քվեարկությանը ԱԺ 107 պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել
ՀՀ Ազգային ժողովի 107 պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի ընտրությանը, ԲԴԽ...
Մենք դրական ենք գնահատում Հայաստանի վերջին հայտարարությունները․ Չավուշօղլու
Անկարան պատրաստ է դրական քայլերի Երևանի հետ հարաբերություններում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստո...
Դավիթ Տոնոյանը պատմել է, թե ինչ է եղել 2020թ․ նոյեմբերի 9-ին
ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․ «ՀՀ վարչապե...