Սամվել Բաբայանի ակտիվացումից հետո խժդժություններ են սկսվել Արցախի ներքաղաքական դաշտում․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի ակտիվացումը փոթորկել է Արցախի ներքաղաքական դաշտը: Նախօրեից ներքաղաքական խժդժություններ են սկսվել իշխանություն-ընդդիմություն դաշտում։ Նախօրեին Բաբայանի հանրահավաքը դադարեցվեց Արայիկ Հարությունյանի հայտարարությունից հետո, որ քաղաքական կոնսուլտացիաներ է սկսում: Ընդդիմադիր դաշտում չեն ցանկանում դրանց մասնակցել։
Մեզ ասացին, որ ԱԺ ընդդիմությունը կասկածներ ունի, որ Բաբայանն ու Հարությունյանը միասին են գործում, ուստի չեն ուզում մտնել այդ խաղի մեջ: Նրանք կարծում են՝ եթե նախագահը պատրաստ է ընդառաջ գնալ Սամվել Բաբայանի հանրահավաքին հրապարակ դուրս եկած մոտ հազար հոգուն, ապա ինչո՞ւ չի ընդառաջում նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ մայիսի 9-ի հանրահավաքի հազարներին։
Մենք ավելի վաղ գրել էինք, որ Ռուբեն Վարդանյանն ու խորհրդարանի 4 ուժերը` արտախորհրդարանական ուժերի ու ՀԿ-ների հետ, ճգնաժամից դուրս գալու ծրագիր են ներկայացրել իշխանություններին։ Որպեսզի ներքաղաքական իրավիճակը չսրվի, Հարությունյանը հնարավոր է կոնսուլտացիաներ սկսի թե՛ Բաբայանի, թե՛ Վարդանյանի շուրջ համախմբվածների եւ նրանց ներկայացրած ծրագրերի շուրջ»։
Մանրամասները՝ այստեղ։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ն Ադրբեջանին մեղադրում է Լեռնային Ղարաբաղում հայկական հոգևոր ժառանգությունը ոչնչացնելու մեջ
ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի (USCIRF) 2022 թվականի կրոնական ազատությ...
Էրդողան՝ 49,34%, Քըլըչդարօղլու՝ 45%․ Թուրքիայում կլինի ընտրությունների երկրորդ փուլ
TRT Haber հեռուստաալիքի տվյալներով՝ քվեաթերթիկների 99,99%-ի հաշվարկից հետո Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդ...
Այն ինչ անում է Փաշինյանը արցախյան հիմնախնդրի կարգավորման առումով, դրա համար ժողովրդից մանդատ չի ստացել․ Զուրաբյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ պահից որդեգրեց այն գիծը, որ Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի մաս, ինչը մեծապես հակասում...
1991-ին Արցախի ժողովուրդն ստեղծել է իր պետականությունը նույն հիմքերի վրա, ինչ Ադրբեջանը և Հայաստանը․ Արցախի ԱԳՆ-ն՝ Միշելին
Մայիսի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հ...