10 մլն դոլար պարգև նրան, ով կօգնի ձերբակալել Միխայիլ Մատվեևին․ ԱՄՆ Պետդեպարտամենտ
ԱՄՆ Պետդեպարտամենտը խոստանում է մինչև 10 մլն դոլար պարգև տալ նրան, ում հայտնած տեղեկությունը կօգնի ձերբակալել ռուսաստանցի Միխայիլ Մատվեևին, որն ԱՄՆ-ում կասկածվում է կիբեռշորթման մեջ: Այս մասին գրել է РИА Новости-ն։
Մատվեևին արդեն մեղադրանք է առաջադրվել, իսկ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել նրա դեմ։
Պետդեպարտամենտի հայտարարության մեջ պարզաբանվում է, որ Մատվեևը մեղադրվում է «ամբողջ աշխարհում ԱՄՆ իրավապահ մարմինների, մասնավոր ընկերությունների և կարևոր ենթակառուցվածքային օբյեկտների դեմ կիբեր շորթումներին մասնակցելու մեջ»։
Բացի այդ, Վաշինգտոնը մեղադրել է Ռուսաստանին կիբերհանցագործներին ապաստան տալու մեջ, քանի որ երկիրը դարձել է նրանց համար «ապահով հանգրվան»: Պետքարտուղարությունը կարծում է, որ հաքերները կարող են անպատիժ կերպով գործողություններ իրականացնել ԱՄՆ-ի և նրա գործընկերների դեմ։
Նշվում է նաև, որ հոկտեմբերին ռուսական հաքերային Killnet խումբը ոչնչացրել է ԱՄՆ մի շարք նահանգների՝ Ալյասկայի, Այդահոյի, Ալաբամայի, Հավայան կղզիների, Դելավերի, Ինդիանայի, Կոնեկտիկուտի, Կոլորադոյի, Կանզասի, Կենտուկիի, Միսիսիպիի և Ֆլորիդայի պաշտոնական կայքերը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հակադարձել է Ալիևին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստին հակադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ ...
Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության քվեարկությանը ԱԺ 107 պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել
ՀՀ Ազգային ժողովի 107 պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի ընտրությանը, ԲԴԽ...
Մենք դրական ենք գնահատում Հայաստանի վերջին հայտարարությունները․ Չավուշօղլու
Անկարան պատրաստ է դրական քայլերի Երևանի հետ հարաբերություններում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստո...
Դավիթ Տոնոյանը պատմել է, թե ինչ է եղել 2020թ․ նոյեմբերի 9-ին
ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․ «ՀՀ վարչապե...