ՌԴ-ն դարձել է դեպի Հնդկաստան ապրանքների երկրորդ խոշորագույն մատակարարը
Ռուսաստանը 2023 թ.-ի առաջին եռամսյակում ռեկորդային գումարի ապրանքներ է արտահանել Հնդկաստան՝ առաջին անգամ դառնալով այդ երկրի երկրորդ խոշորագույն մատակարարը: Այս մասին գրում է «РИА Новости» գործակալությունը՝ վերլուծելով Հնդկաստանի Առևտրի և արդյունաբերության նախարարության հրապարակած տվյալները:
Ըստ Գերատեսչության վիճակագրության՝ Ռուսաստանի արտահանումը Հնդկաստան հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճել է 4,7 անգամ։ Այն հասել է 15,5 միլիարդ դոլարի՝ դառնալով պատմության մեջ ամենաբարձր եռամսյակային ցուցանիշը:
Չինաստանը մնացել է այս երկրի ապրանքների հիմնական մատակարարը: Դրա հետ մեկտեղ, Չինաստանի կողմից Հնդկաստանին վաճառքներն առաջին եռամսյակում նվազել են 15,4 %-ով՝ մինչև 22,6 միլիարդ դոլար։ Երրորդ տեղում Արաբական Միացյալ Էմիրություններն է՝ 12,7 մլրդ դոլարով՝ նախորդ տարվա 12,1 մլրդ դոլարի համեմատ։
Չորրորդ տեղն զբաղեցրել է ԱՄՆ-ն, այնտեղից Հնդկաստան ներմուծումը տարեկան կտրվածքով նվազել է 8,8 %-ով։ Լավագույն հնգյակը եզրափակում է Սաուդյան Արաբիան, որից Հնդկաստանը գնել է 10,9 %-ով ավելի քիչ ապրանքներ, քան մեկ տարի առաջ՝ 10,4 միլիարդ դոլարի։
Միևնույն ժամանակ Հնդկաստանից դեպի Ռուսաստան արտահանումն աճել է 33 %-ով՝ հասնելով 946,6 մլն դոլարի, իսկ ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև աճել է 4,1 անգամ` հասնելով 16,45 մլրդ դոլարի։
Նմանատիպ հոդվածներ
Որոշել եմ ընդառաջ քայլ անել․ Արցախի նախագահը գրառում է կատարել
«Այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կողմից ինձ է փոխանցվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունե...
Միլիոնավոր դոլարներ ենք վճարել, սակայն Ռուսաստանից չի ստացել անհրաժեշտ սպառազինություն. փոխնախարար
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը ասել է՝ Հայաստանը Ռուսաստանից չի ստացել անհրաժեշտ սպառազինություն, ինչի...
Ներկայացրել եմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը. ԱԽ քարտուղար
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ՆԱՏՕ-ի Մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի անդամներին Բրյուսելում ներկայացրել է...
Մայիսի 19-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում
Մայիսի 19-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը, նախատեսված են...