Խաղաղության նախագիծը ոչ բրյուսելյան է, ոչ էլ մոսկովյան, այն մշակել են երկու կողմերը. ԱԳ փոխնախարար
Խաղաղության նախագիծը ոչ բրյուսելյան է, ոչ էլ մոսկովյան, այն մշակել են երկու կողմերը, ԱԺ-ում լրագրողներին ասել է ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։ Նա նշել է, որ սխալ են մեկնաբանությունները, թե Հայաստանը բանակցություններ է վարում միայն արևմտյան հարթակներում։
«Բանակցությունները վարվում են մի քանի հարթակներում` այդ թվում նաև Ռուսաստանում։ Շուտով` մայիսի 19–ին, նախատեսված է ԱԳ նախարարների հանդիպում Մոսկվայում»,–ասել է փոխնախարարը։
Սաֆարյանը մեկ այլ հայտարարություն էլ է արել՝ մասնավորապես նշել է, որ Բանակցություններն ընթանում են Լեռնային Ղարաբաղի իրավունքների և անվտանգության միջազգային մեխանզիմ ստեղծելու տեսանկյունից։ Ճշտող հարցին` Բրյուսելում ՀՀ–ի կողմի պատրաստակամությունը` Ադրբեջանի տարածքը ճանաչել 86.6 հազար քառակուսի կմ, դա ներառո՞ւմ ԼՂ–ն, փոխնախարարը պատասխանել է.
«Մի՛ պարտադրեք ինձ որևէ պատասխան տալ` այո կամ ոչ»։
Դիտարկմանը`արդյո՞ք Ադրբեջանի կազմում Արցախը թողնելու վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը չի հակասում սահմանադրությանը, փոխնախարարը նշել է, որ արդեն ներկայացրել է բանակցությունների տրամաբանությունը, այն է` ԼՂ իրավունքների և անվտանգության միջազգային մեխանիզմների ստեղծումը։
Նմանատիպ հոդվածներ
Որոշել եմ ընդառաջ քայլ անել․ Արցախի նախագահը գրառում է կատարել
«Այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կողմից ինձ է փոխանցվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունե...
Միլիոնավոր դոլարներ ենք վճարել, սակայն Ռուսաստանից չի ստացել անհրաժեշտ սպառազինություն. փոխնախարար
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը ասել է՝ Հայաստանը Ռուսաստանից չի ստացել անհրաժեշտ սպառազինություն, ինչի...
Ներկայացրել եմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը. ԱԽ քարտուղար
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ՆԱՏՕ-ի Մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի անդամներին Բրյուսելում ներկայացրել է...
Մայիսի 19-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում
Մայիսի 19-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը, նախատեսված են...