«Մենք ոչ մի տեղ չենք գնում». Սունակը` Ռուսաստանին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն ընդունել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին: Կողմերի հանդիպումը տևել է 2 ժամ, որից հետո երկու ղեկավարները պատասխանել են լրագրողների հարցերին: Տեղեկությունը հաղորդում է BBC-ն:
Սունակը հայտարարել է, որ հաստատակամ է Ուկրաինային աջակցելու հարցում և դիմել է Ռուսաստանին՝ ասելով. «Մենք ոչ մի տեղ չենք գնում»:
Սունակը նաև նշել է, որ Բրիտանիան շատ շուտով կսկսի ուկրաինացի օդաչուների վերապատրաստումը կործանիչ ինքնաթիռների վրա: Իր հերթին Զելենսկին դարձյալ կործանիչ ավիացիա է խնդրել՝ «երկինքը վերահսկելու համար»: