ՌԴ ԿԳՆ–ն չի ճանաչել Սլավոնական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները
Հայ-ռուսական համալսարանի ռեկտորի ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել բազմաթիվ ընթացակարգային խախտումների պատճառով: Այս մասին ասվում է Ռուսաստանի կրթության փոխնախարար Կոնստանտին Մոգիլևսկու նամակում:
Նամակում նշված է, որ մայիսի 12-ին տեղի ունեցած ընտրությունները չեն կարող լեգիտիմ համարվել, քանի որ դրանց կազմակերպման և անցկացման ժամանակ խախտվել է ընտրությունների կազմակերպման և անցկացման ընթացակարգը: Խախտումները, մասնավորապես, վերաբերում են թեկնածուների կողմից նախընտրական ծրագրի ներկայացման ժամկետներին։
Մայիսի 5-ին նախարարությունը հայ գործընկերներին (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն) ուղղված նամակում ներկայացրել է իր դիրքորոշումը:
Հիշեցնենք, որ երեկ կայացած քվեարկության ժամանակ համալսարանի կոլեկտիվը որպես ռեկտոր է ընտրել ՀՌՀ տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի տնօրեն, տնտեսագիտության դոկտոր Էդվարդ Սանդոյանին: Մեկ այլ թեկնածու՝ համալսարանի գիտության գծով պրոռեկտոր, փիլիսոփայության գիտությունների դոկտոր Պարգև Ավետիսյանն ինքնաբացարկ է հայտնել:
Նմանատիպ հոդվածներ
Զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանը կալանավորվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, որոշում կայացրեց կալանավորել 44-օրյա պատեր...
Pernod Ricard-ը դադարեցրել է Ռուսաստան ալկոհոլի արտահանումը. «Արարատ» կոնյակը ևս այդ ցանկում է
Ֆրանսիական «Pernod Ricard» կոնցեռնը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ դադարեցնում է իրեն պատկանող ալկոհոլային մի...
Ինչ արգելքներ են այսօր սահմանվել Թուրքիայում
Թուրքիայում մի շարք արգելքներ է սահմանվել նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը, հայտնել է Թուրք...
ԵՄ-ն և G7-ի երկրները վերջնականապես կարող են արգելափակել ռուսական գազի ներկրումը Լեհաստան և Գերմանիա
ԵՄ-ն և G7-ի երկրները ծրագրում են վերջնականապես արգելափակել ռուսական գազի ներկրումը Լեհաստան և Գերմանիա, գրում է Financia...