Ինչ արգելքներ են այսօր սահմանվել Թուրքիայում
Թուրքիայում մի շարք արգելքներ է սահմանվել նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը, հայտնել է Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհուրդը (ԿԸՀ):
Այսպիսով, քվեարկության օրը ժամը 06:00-ից մինչև 00:00-ն արգելվում է ալկոհոլային խմիչքների վաճառքը։
Բացառությամբ բնակելի թաղամասերում անվտանգության և կարգուկանոնի պահպանման համար պատասխանատու անձանց, բոլորին արգելվում է զենք կրել։
Բացի այդ, ընտրությունների օրը փակ կլինեն բոլոր ժամանցի վայրերը, ինչպիսիք են՝ սրճարաններն ու ինտերնետ-սրճարանները։
Ռեստորաններում, որոնք ժամանցի վայրեր են, կարելի է մատուցել միայն սնունդ։ Մինչև ժամը 18:00-ն արգելվում են հարսանիքները։
Մինչև ժամը 18:00-ն արգելվելու է մամուլում կանխատեսումներ տալ, ինչպես նաև ընտրությունների և դրանց արդյունքների վերաբերյալ մեկնաբանություն տալ։
Ժամը 18:00-21:00-ն կհրապարակվեն ԿԸՀ նորություններ և հայտարարություններ՝ կապված ընտրությունների հետ։ Ժամը 21:00-ից հետո բոլոր հեռարձակումները կլինեն անվճար։
Քվեարկությանը չեն կարող մասնակցել ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները և քրեակատարողական հիմնարկներում գտնվող դատապարտյալները։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԿԳՆ–ն չի ճանաչել Սլավոնական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները
Հայ-ռուսական համալսարանի ռեկտորի ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել բազմաթիվ ընթացակարգային խախտումների պատճառով...
Զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանը կալանավորվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, որոշում կայացրեց կալանավորել 44-օրյա պատեր...
Pernod Ricard-ը դադարեցրել է Ռուսաստան ալկոհոլի արտահանումը. «Արարատ» կոնյակը ևս այդ ցանկում է
Ֆրանսիական «Pernod Ricard» կոնցեռնը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ դադարեցնում է իրեն պատկանող ալկոհոլային մի...
ԵՄ-ն և G7-ի երկրները վերջնականապես կարող են արգելափակել ռուսական գազի ներկրումը Լեհաստան և Գերմանիա
ԵՄ-ն և G7-ի երկրները ծրագրում են վերջնականապես արգելափակել ռուսական գազի ներկրումը Լեհաստան և Գերմանիա, գրում է Financia...