Թուրքիայում իշխող և ընդդիմադիր կուսակցությունների անդամների միջև ծեծկռտուք է եղել
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) և Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) անդամների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել: Տեղեկությունը հայտնում է Ermenihaber.am-ը։
Դեպքը եղել է Թուրքիայի հարավային Գազիանթեփ քաղաքի Ֆեվզի Չաքմաք փողոցում, երբ երկու կուսակցությունների անդամներն իրականցրել են նախընտրական աշխատանքներ:
Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ ոստիկանության միջամտության հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 3 անձ, որոնք հոսպիտալացվել են։
Գազիանթեփի բնակիչ, պատգամավորի ԺՀԿ թեկնածու, փաստաբան Հասան Օզթուրքմենը դեպքը որակել է որպես ԱԶԿ-ականների հարձակում նախընտրական բուկլետ բաժանող ԺՀԿ անդամ երիտասարդների վրա:
Օզթուրքմենը պնդել է նաև, որ 3 վիրավորներից մեկը՝ ԺՀԿ երիտասարդական թևի ղեկավարը, հիվանդանոց է տեղափոխվել ոստիկանական մահակով հարված ստանալուց հետո:
Նմանատիպ հոդվածներ
Ժամը 09:30-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձե...
Մարուքյանի պատասխանը` Վեդանտ Պատելի մեկնաբանությանը
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան միկրոբլոգում արձագանքել է ԱՄՆ պետքարտուղար...
Նիկոլ Փաշինյանը մեկնում է Մոսկվա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով այսօր աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Վարչապետը ներ...
Շառլ Միշելը կիրակի կհյուրընկալի Նիկոլ Փաշինյանին և Ալիևին. Financial Times
Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները այս շաբաթավերջին կվերսկսեն խաղաղության շուրջ բանակցությունները Բրյուսելում: Ինչպես գրո...