Ռուբեն Վարդանյանը արցախցիներին կոչ է անում միանալ վաղվա հանրահավաքին

Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը արցախցիներին կոչ է արել միանալ Մայիսի 9-ի՝ Շուշիի ազատագրմանը նվիրված հանրահավաքին:

 

Կոչ-ուղերձում նշվում է.

 

«Վաղը մենք նշելու ենք Մայիսի 9-ը, մեր հաղթանակի օրը: Այդ օրը մեզ համար միշտ եղել է հաղթանակի օր: Ես կոչ եմ անում ձեզ, որ միանանք և աջակցենք երիտասարդներին, որոնք մի քանի օր առաջ սկսել են շատ կարևոր բան:

 

Նրանք սկսել են ցույց տալ, որ չեն ենթարկվում և ուզում են իրենք իրենց ապագան կերտել, այլ ոչ թե ուրիշները: Նրանք վաղը՝ 12:00-ին որոշել են հրապարակում անել հանրահավաք, որ բոլորին ներկայացնեն իրենց գործն ու տեսլականը: 

 

Ես աջակցում եմ նրանց, կոչ եմ անում միանալ հանրահավաքին և միասին ցույց տանք, որ հիշում ենք մեր հաղթանակները: Վստահ ենք, որ մեր հաղթանակներն առջևում են»: