Գոռ Ազիզյանը եզրափակիչ է դուրս եկել, 3 մարզիկներ բրոնզ են նվաճել․ բռնցքամարտի ԵԱ
Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Ազիզյանը (57 կգ) դուրս է եկել Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչ:
Կիսաեզրափակիչում նա հաղթել է Ռուսաստանը ներկայացնող Մագոմեդ Պաշտաևին:
Հայաստանի ևս երեք մարզիկներ բրոնզե մեդալներ են նվաճել՝ պարտվելով կիսաեզրափակիչում: 51 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը թևի վնասվածքի պատճառով հրաժարվել է կիսաեզրափակիչ մենամարտից: Տեխնիկական հաղթանակ է շնորհվել նրա մրցակցին՝ գերմանացի Ֆրանսիս Օկային: Էրիկ Առուստամյանը պարտվել է Վրաստանի ներկայացուցիչ Գոռ Այվազյանին, Հովհաննես Հարությունյանը՝ իտալացի Տոնասոյին:
Հիշեցնենք, որ բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը մեկնարկել է Երևանում ապրիլի 25-ին և կշարունակվի մինչև մայիսի 3-ը: Առաջնությանը մասնակցում են ավելի քան 30 երկրի շուրջ 500 մարզիկներ:
Նմանատիպ հոդվածներ
Լալայանը Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր
Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը Հայաստանի վերջին երկու մեդալները նվաճեցին Երեւանում անցկացված ծանրամարտի Եվրոպայ...
Արթուր Ալեքսանյանը հաղթել է վրացի մարզիկին
Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հաջող մեկնարկեց նաև Օլիմպիական խաղերի ոսկե, արծ...
Գարիկ Կարապետյանը հռչակվեց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
Գարիկ Կարապետյանը հռչակվեց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն: Նա գերազանցեց սեփական ռեկորդը՝ բարձրացնելով 214 կգ: Հրում վ...
Սամվել Գասպարյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց․ ԵԱ ծանրամարտ
Երեւանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: Տղամարդկանց 109 կգ քաշայինների А խմբի պոկում վարժության պ...