Էկվադորում զինված հարձակման հետևանքով 10 մարդ է զոհվել
Անհայտ հանցագործները հարձակվել են Էկվադորի արեւմուտքում գտնվող Գուայաքիլ քաղաքում ավտոմեքենաների արտադրամասի վրա։ Տեղեկությունը հայտնում է Reuters-ը` վկայակոչելով ոստիկանությանն ու դատախազությանը։
Դեպքի վայրում հայտնաբերվել է հրացան և 9 մմ տրամաչափի ատրճանակներ, հայտնել է Էկվադորի դատախազությունը Twitter-ի իր միկրոբլոգում։
«Այս պահին մեր քննչական և հետախուզական ստորաբաժանումները օպերատիվ գործողություններ են իրականացնում՝ հանցագործներին բացահայտելու համար», - գրել է Ազգային ոստիկանությունը Twitter-ում։
Էկվադորի կառավարությունը ապրիլի սկզբին արտակարգ դրություն է հայտարարել Գուայաքիլում և հարակից շրջաններում՝ փորձելով զսպել խաղաղօվկիանոսյան նավահանգստային քաղաքում բռնությունների աճը: Այս միջոցը ներառում է պարետային ժամ ժամը 01:00-ից մինչև 05:00-ն ընկած ժամանակահատվածում:
Նմանատիպ հոդվածներ
Վրաերթ Մյասնիկյան պողոտայում. հետիոտնը տեղում մահացել է
Երևանի Մյասնիկյան պողոտայում 34–ամյա վարորդն իր վարած «Opel» մակնիշի մեքենայով վրաերթի է ենթարկվել փողոցը չթույլատրվող հ...
Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Հալեպի օդանավակայանին. զոհ կա
Իսրայելը հարված է հասցրել Հալեպի օդանավակայանին, որի հետևանքով 1 զինվոր զոհվել է, 7-ը՝ վիրավորվել: Հալեպի միջազգային օդա...
Մեքսիկայում զբոսաշրջային ավտոբուսն ընկել է ձորը. զոհեր կան
Մեքսիկայում 18 մարդ է զոհվել զբոսաշրջային ավտոբուսի ձորն ընկնելու հետևանքով, հայտնում է РИА Новости-ն՝ Նայարիտ նահանգի դ...
Սուդանում գնդակոծել են թուրքական ինքնաթիռը
Թուրքիայի ՊՆ–ն հաստատել է Սուդանում Ս-130 տարհանող ինքնաթիռի գնդակոծման փաստը, անձնակազմը չի տուժել։ Ավելի վաղ Սուդ...