Վրաերթ Մյասնիկյան պողոտայում. հետիոտնը տեղում մահացել է
Երևանի Մյասնիկյան պողոտայում 34–ամյա վարորդն իր վարած «Opel» մակնիշի մեքենայով վրաերթի է ենթարկվել փողոցը չթույլատրվող հատվածով անցնող մի տղամարդու։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 30-ին` ժամը 23։10-ի սահմաններում, Մյասնիկյան պողոտայի թիվ 43/9 հասցեի դիմաց։
«Վարորդը` Կոտայքի մարզի բնակիչ Հարություն Մ․–ն, փախուստի չի դիմել, զանգել է շտապօգնություն, բժիշկներն արձանագրել են հետիոտնի մահը։ Տեղում վարորդի ինքնազգացողությունը վատացել է, և ժամանած բժիշկների հերթապահ խումբը բուժօգնություն է ցուցաբերել նրան, սակայն վարորդը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։ Նա դեպքի վայրում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ»,– գրել է կայքը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական կոմիտեն ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ մահացածի ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Հալեպի օդանավակայանին. զոհ կա
Իսրայելը հարված է հասցրել Հալեպի օդանավակայանին, որի հետևանքով 1 զինվոր զոհվել է, 7-ը՝ վիրավորվել: Հալեպի միջազգային օդա...
Մեքսիկայում զբոսաշրջային ավտոբուսն ընկել է ձորը. զոհեր կան
Մեքսիկայում 18 մարդ է զոհվել զբոսաշրջային ավտոբուսի ձորն ընկնելու հետևանքով, հայտնում է РИА Новости-ն՝ Նայարիտ նահանգի դ...
Էկվադորում զինված հարձակման հետևանքով 10 մարդ է զոհվել
Անհայտ հանցագործները հարձակվել են Էկվադորի արեւմուտքում գտնվող Գուայաքիլ քաղաքում ավտոմեքենաների արտադրամասի վրա։ Տեղեկո...
Սուդանում գնդակոծել են թուրքական ինքնաթիռը
Թուրքիայի ՊՆ–ն հաստատել է Սուդանում Ս-130 տարհանող ինքնաթիռի գնդակոծման փաստը, անձնակազմը չի տուժել։ Ավելի վաղ Սուդ...