Սուդանում գնդակոծել են թուրքական ինքնաթիռը
Թուրքիայի ՊՆ–ն հաստատել է Սուդանում Ս-130 տարհանող ինքնաթիռի գնդակոծման փաստը, անձնակազմը չի տուժել։
Ավելի վաղ Սուդանի բանակը սոցցանցերում հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Սուդանում տարհանման համար ներգրավված թուրքական ՌՕՈւ–ի ինքնաթիռը ռազմական օդանավակայանում վայրէջք կատարելիս վնասվել է գնդակոծման ժամանակ՝ Խարթումից դեպի հյուսիս ընկած հատվածում, անձնակազմի անդամներից մեկը վիրավորվել է։
«Մեր Ս-130 տարհանող ինքնաթիռը, որն ուղևորվում էր Վադի–Սաիդնա օդանավակայան մեր քաղաքացիներին տարհանելու համար, գնդակոծվել է հրաձգային զենքից։ Ինքնաթիռը հաջողությամբ վայրէջք է կատարել։ Մեր անձնակազմը չի տուժել», – ասվում է Twitter–ում հրապարակված Թուրքիայի ռազմական գերատեսչության հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ ապրիլի 15-ից Սուդանում մարտեր են ընթանում Մուհամմեդ Դագլոյի հրամանատարությամբ գործող արագ արձագանքման ուժերի և կանոնավոր բանակի միջև։
Նմանատիպ հոդվածներ
Վրաերթ Մյասնիկյան պողոտայում. հետիոտնը տեղում մահացել է
Երևանի Մյասնիկյան պողոտայում 34–ամյա վարորդն իր վարած «Opel» մակնիշի մեքենայով վրաերթի է ենթարկվել փողոցը չթույլատրվող հ...
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ զոհ և վիրավորներ կան
Այսօր՝ ապրիլի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Երևան-Գումրի ավտոճ...
Մեքսիկայում զբոսաշրջային ավտոբուսն ընկել է ձորը. զոհեր կան
Մեքսիկայում 18 մարդ է զոհվել զբոսաշրջային ավտոբուսի ձորն ընկնելու հետևանքով, հայտնում է РИА Новости-ն՝ Նայարիտ նահանգի դ...
Էկվադորում զինված հարձակման հետևանքով 10 մարդ է զոհվել
Անհայտ հանցագործները հարձակվել են Էկվադորի արեւմուտքում գտնվող Գուայաքիլ քաղաքում ավտոմեքենաների արտադրամասի վրա։ Տեղեկո...