ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արթուր Դավթյանը՝ եռակի ոսկե մեդալակիր․ աշխարհի գավաթ
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը նվաճեց իր երրորդ ոսկե մեդալը աշխարհի գավաթի խաղարկության փուլերում:
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեւոմ ավարտվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության վերջին՝ 4-րդ փուլի մրցաշարում Հայաստանի հավաքականի առաջատարը հավասարը չունեցավ հենացատկի վարժությունում:
Եզրափակիչում Արթուր Դավթյանը փայլուն ցատկերով վաստակեց 15.166 միավոր եւ դարձավ ոսկե մեդալակիր:
Աշխարհի չեմպիոնը որակավորման փուլը հաղթահարել էր 15.120 միավորով:
Հենացատկի վարժությունում արծաթե մեդալակիր դարձավ Ուկրաինայի ներկայացուցիչ Նազար Չեպուրնին (14.799), բրոնզե մեդալակիր՝ Չեխիայի ներկայացուցիչ Անդրեյ Կալնի (14.333):
Արթուր Դավթյանը հենացատկի վարժությունում ոսկե մեդալներ էր նվաճել նաեւ աշխարհի գավաթի փուլերի առաջին երկու մրցաշարերում՝ Կոտբուսում եւ Դոհայում:
Եգիպտոսում ավարտված աշխարհի գավաթի վերջին փուլում Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականը պայքարն ավարտեց մեդալով: Արծաթե մեդալակիր դարձավ Գագիկ Խաչիկյանը (նժույգ թափեր), բրոնզե մեդալակիրներ՝ Հարություն Մերդինյան (նժույգ թափեր) եւ Արթուր Ավետիսյան (օղակներ):
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը անցած երեք փուլերից մասնակցել է երկուսին: Երրորդ փուլը տեղի է ունեցել Բաքվում, որին Հայաստանի թիմը չի մասնակցել:
Կոտբուսում արծաթե մեդալակիր էր դարձել Գագիկ Խաչիկյանը (նժույգ թափեր), բրոնզե մեդալակիր՝ Արթուր Ավետսիյան (օղակներ):
Աշխարհի գավաթի խաղարկությունը վարկանիշային էր աշնանը Բելգիայում անցկացվելիք աշխարհի առաջնության համար, որի ընթացքում կխաղարկվեն Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հովհաննես Բաչկովը հաղթեց թուրք մրցակցին
Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջատար Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) անցկացրեց քառորդ եզրափակիչ...
Լալայանը Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր
Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը Հայաստանի վերջին երկու մեդալները նվաճեցին Երեւանում անցկացված ծանրամարտի Եվրոպայ...
Արթուր Ալեքսանյանը հաղթել է վրացի մարզիկին
Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հաջող մեկնարկեց նաև Օլիմպիական խաղերի ոսկե, արծ...
Գարիկ Կարապետյանը հռչակվեց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
Գարիկ Կարապետյանը հռչակվեց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն: Նա գերազանցեց սեփական ռեկորդը՝ բարձրացնելով 214 կգ: Հրում վ...