Ալիևը հայտնել է Ադրբեջանում Bayraktar կենտրոն հիմնելու մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ստամբուլում ապրիլի 29-ին կազմակերպված Teknofest տեխնոլոգիական փառատոնի շրջանակում հայտարարել է, որ Ադրբեջանում հիմնվելու է թուրքական ռազմական Baykar ընկերության Bayraktar կենտրոնը։ Ալիևը մասնավորապես հայտնել է, որ այդ մասին պայմանավորվածություն են ձեռք բերել, երբ ապրիլի սկզբին Baykar ընկերության տնօրեն Սելչուկ Բայրաքթարն այցելել էր Բաքու։
«Մենք համաձայնության ենք եկել Ադրբեջանում Bayraktar կենտրոն ստեղծելու վերաբերյալ։ Առաջիկայում Ադրբեջանում Bayraktar կենտրոն կհիմնվի։ Այնտեղ կրթական և արտադրական գործունեություն կծավալվի»,- ասել է Ալիևը։
Ադրբեջանի նախագահը հայտնել է, որ այդ այցի շրջանակում Սելչուկ Բայրաքթարն իրեն նվիրել է ընկերության նոր արտադրանքի՝ Kızıl Elma-ի «կարմիր խնձոր» մակետը։ Այն ռեակտիվ, գերձայնային անօդաչու մարտական թռչող սարք է, որը կարողանում է թռիչքներ իրականացնել ցածր բարձրությունների վրա, ինչի շնորհիվ դժվար է հայտնաբերվում։ «Հուսով եմ, որ մոտ ապագայում Kızıl Elma-ն Ադրբեջանի երկնքում էլ կլինի»,- հայտարարել է Ալիևը։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
Ապրիլի 23-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքում, նախնական տվյալներով հակառակորդի կր...
Զինծառայող է զոհվել
Այսօր ադրբեջանական դիպուկահարի կրակոցից հայ զինծառայող է զոհվել։ Ապրիլի 23-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, Սոթքի հատ...
Ռուսական կործանիչը Սև ծովում որսացել է լեհական ինքնաթիռը
Ռումինիայի օդային տարածքից մոտ 60 կիլոմետր դեպի արևելք ռուսական Սու-35 կործանիչը որսացել է Լեհաստանի սահմանապահ ծառայութ...
Խնդրում ենք բացառել մարդկանց շարժը․ Մեղրիի համայնքապետարանը մարտական հրաձգության մասին
Ապրիլի 21-ին՝ ժամը 10:00-ից 16:00-ն, «Քարհանք» շրջանից Արծվաքարի ուղղությամբ իրականացվելու է մարտական հրաձգություն: ...