Զբոսաշրջիկներ տեղափոխող ռուսական ինքնաթիռը չի կարողանում Կուբայից դուրս գալ

Ռուսական «Nordwind» ավիաընկերության` Մոսկվա մեկնող ինքնաթիռն անորոշ ժամանակով մնացել է Կուբայի օդանավակայանում կանադական ինքնաթիռի վթարային վայրէջքի պատճառով։ Միակ թռիչքուղին այս պահին փակ է:

Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, զբոսաշրջիկները պատմել են, որ N4-3502 չվերթն իրականացնող ինքնաթիռը պետք է Վարադերոյի օդանավակայանից մեկներ ժամը 22:00-ին, սակայն թռիչքը հետաձգվել է մինչև տեղական ժամանակով 03:00-ն (Մոսկվայի ժամանակով` 10:00):

Նրանք ասել են, որ այս պահին չվատախտակում ռուսական ինքնաթիռի մեկնման ժամի մասին տվյալներ չկան: Օդանավակայանի, ավիափոխադրողի և «Pegas Touristik» ընկերության աշխատակիցները չեն մեկնաբանում տեղի ունեցածը:

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կուբայում Հավանայի մի քանի բանկեր սկսել են ընդունել ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերը: Բացի այդ, զբոսաշրջիկները կարող են գումար հանել ռուսական բանկերի քարտերից։

Քաղաքականություն