ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանը դրոշ է բարձրացրել Հակարիի կամրջի վրա
Ադրբեջանը, զինված զորքով դրոշ է բարձրացնում Հակարիի կամրջի վրա: «Սահմանային անցակետը պատրաստ է», - սահմանապահ զորքերի գնդապետը զեկուցում է Իլհամ Ալիևին:
Այժմ դեպի Արցախ տանող ճանապարհին՝ Հակարի կամրջի վրա ադրբեջանական այս անցակետն է, հետո էլ ադրբեջանցի ակտիվիստների անցակետը՝ Շուշի-Քարինտակ խաչմերուկում:
Արցախի առողջապահության նախարարությունը երեկ ահազանգում էր՝ ադրբեջանական անցակետի տեղադրման պատճառով չեղարկվել է 28 հիվանդի տեղափոխումը Հայաստան՝ նրանց թվում սուր լեյկոզով 9-ամյա երեխա է և հղիության վերջին փուլում գտնվող կին, որին ծննդաբերելուց հետո անհապաղ սրտաբանական վիրահատություն է անհրաժեշտ, այն անհնար է իրականացնել Արցախում։ Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ ծննդկանը, երեխան և էլի ծանր հիվանդներ Երևան են հասել:
Հիշեցնենք՝ ադրբեջանական կողմն փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը։
Նմանատիպ հոդվածներ
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության շանս կա»․ Ֆրանսիայի ԱԳ նախարար
Պաշտոնական այցով Բաքվում գտնվող Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ա...
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կլինի ՌԴ-ում․ Զախարովա
Ռուսաստանի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» ցուցանակը ալևս չկա, վատ չե՞ք զգում ձեզ․ լրագրողը ՔՊ-ական պատգամավորին
ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Բաբայանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ադրադարձավ Ադրբեջանի կողմից Արցախում՝ Հակարիի կամրջին...
Արցախի նախագահը ընդունել է ՌԴ խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատարին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 27-ին ընդունել է ԱՀ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի նոր...