Արցախի նախագահը ընդունել է ՌԴ խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատարին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 27-ին ընդունել է ԱՀ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատար, գեներալ- գնդապետ Ալեքսանդր Լենցովին:
Նախագահ Հարությունյանը, ողջունելով նորանշանակ հրամանատարին, ընդգծել է ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում ՌԴ խաղաղապահ զորակազմի դերը Արցախի ժողովրդի անվտանգության և տարածաշրջանում կայունության ապահովման հարցում: Երկուստեք կարևորվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների անշեղ կատարման անհրաժեշտությունը:
Հանրապետության նախագահը փոխանցել է ԱՀ իշխանությունների ակնկալիքը ՌԴ խաղաղապահ զորակազմից, որ սեղմ ժամկետում կապահովվի Արցախ-Հայաստան երկկողմանի հաղորդակցության բոլոր խոչընդոտների վերացումն ու անվտանգությունը՝ Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին համապատասխան:
Հանդիպման ընթացքում քննարկվել են խաղաղապահ զորակազմի գործունեությանը, Արցախի ապաշրջափակմանը, Լաչինի միջանցքի ռեժիմի պահպանմանը, կենսական ենթակառուցվածքների բնականոն գործունեության երաշխավորմանը վերաբերող և այլ հարցեր:
Նմանատիպ հոդվածներ
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության շանս կա»․ Ֆրանսիայի ԱԳ նախարար
Պաշտոնական այցով Բաքվում գտնվող Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ա...
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կլինի ՌԴ-ում․ Զախարովա
Ռուսաստանի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք...
Կքննարկվի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հարցը․ Միրզոյանը կմեկնի Վաշինգտոն
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 30-ին աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հ...
Հայտնի է, թե երբ կսկսվի բանակցությունները Միրզոյանի և Բայրամովի միջև
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցությունները ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ նախատեսված են Երեւանի ժ...