ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» ցուցանակը ալևս չկա, վատ չե՞ք զգում ձեզ․ լրագրողը ՔՊ-ական պատգամավորին
ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Բաբայանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ադրադարձավ Ադրբեջանի կողմից Արցախում՝ Հակարիի կամրջին, անցակետ տեղադելու հարցին՝ նշելով, որ Հայաստանը բավարար քայլեր է ձեռնակում այդ ուղղությամբ։
«Համաձայն չեմ այն դիտարկման հետ, որ Հայաստանը քայլեր չի ձեռնարկում։ Հայաստանը քայլեր ձեռնարկում է և դա տեսանելի է։ Պառլամենտական դիվանագիտությունը և ԱԳՆ-ն ակտիվ աշխատում են այդ ուղղությամբ ու բոլոր հանդիպումների ընթացքում ինտենսիվ այդ հարցը բարձրացվում է։ Մեր կողմից առաջարկություն է եղել, որպեսզի սանկցիաներ կիրառվեն Ադրբեջանի նկատմամբ, որպես պարտադրող միջոց ՝ ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշման կատարման համար։ Սա միգուցե բավարար պայման չէ, բայց ակտիվ դիվանագիտական գործիքներում միակն է։ Միջազգային գործընկերները հասկանում են, գիտակցում են ու քայլեր են ձեռնակում»,- ասել է նա։
Հարցին՝ որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ բացառո՞ւմ է, որ Արցախը երբևէ կլինի Ադրբեջանի կազմում, ՔՊ-ական պատգամավորը նշել է․
«Մեզ համար առաջնայինը ԼՂ-ի մեր հայրենակիցների անվտանգության հարցն է ու մենք բոլոր ջանքերը գործադրում ենք, որպեսզի անվտանգային հարցերը լինեն պատշաճ մակարդակի վրա ու կապը Հայաստանի հետ լինի անխափան»։
Բաբայանը նշել է, որ ադրբեջանցիների կողմից փակված ճանապարհը, որտեղ նրանք անցակետ են տեղադրել, գտնվում է ռուս խաղաղապահաների պատասխանատվության գոտում և նրանք քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ։
Դիտարկմանը, թե «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» ցուցանակի փոխարեն ադրբեջաներեն ցուցանակի տեղադրումը արդյոք իրենց ձախողված քաղաքականության ցուցիչը չէ, ՔՊ-ական պատգամավորն ասել է․
«Կարևորն այն է, որ գործադրվում են առավելագույն ջանքեր, որ հարցը լուծվի խաղաղ պայմաներում ու ՀՀ-ն անցի երկարաժամկետ խաղաղության դարաշրջանին, պատերա՞զմ եք ուզում։ Միակ տարբերակը խաղաղ պայմաններում բանակցություններն են»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նմանատիպ հոդվածներ
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության շանս կա»․ Ֆրանսիայի ԱԳ նախարար
Պաշտոնական այցով Բաքվում գտնվող Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ա...
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կլինի ՌԴ-ում․ Զախարովա
Ռուսաստանի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանը դրոշ է բարձրացրել Հակարիի կամրջի վրա
Ադրբեջանը, զինված զորքով դրոշ է բարձրացնում Հակարիի կամրջի վրա: «Սահմանային անցակետը պատրաստ է», - սահմանապահ զորքերի գն...
Արցախի նախագահը ընդունել է ՌԴ խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատարին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 27-ին ընդունել է ԱՀ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի նոր...