«Ես ցնցված եմ»․ հայտնի հաղորդավար Դոն Լեմոնն էլ զրկվեց աշխատանքից
CNN-ն աշխատանքից հեռացրել է հաղորդավար Դոն Լեմոնին՝ 17 տարվա աշխատանքից հետո:
Այս մասին հայտնել է հաղորդավարը Twitter-ի իր էջում։
«Ես ցնցված եմ: 17 տարի CNN-ում աշխատելուց հետո ես ակնկալում էի, որ հեռուստաալիքի ղեկավարությունից ինչ-որ մեկը պարկեշտություն կունենա ինձ ուղղակիորեն ասելու այս պաշտոնանկության մասին»,- գրել է նա։ Պաշտոնանկության պատճառը Լեմոնը չի նշել։
CNN-ը հայտնել է, որ Լեմոնին առաջարկել են հանդիպել ղեկավարության հետ, սակայն նա հրաժարվել է։ Չի նշվում նաեւ պայմանագիրը խզելու՝ հեռուստաալիքի որոշման պատճառը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հեռուստահաղորդավար Թաքեր Կարլսոնը, ով բազմիցս քննադատել է ԱՄՆ իշխանությունների գործողությունները, դադարեցրել է համագործակցությունը նաեւ Fox News հեռուստաալիքի հետ։ Կառլսոնի հեռանալու պատճառները նույնպես չեն նշվում։
Հայտնի չէ նաև, թե ով է համագործակցության դադարեցման նախաձեռնողը։
Նմանատիպ հոդվածներ
Քարդաշյանը Ծիծեռնակաբերդից լուսանկար է տեղադրել և կից գրառում կատարել
Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ Քիմ Քարդաշյանը սոցկայքի իր էջում լուսանկար է տեղադրել Ծիծեռնակա...
Բրյունետը դարձել է «Եվրատեսիլ-2023»-ի ամենասիրված արտիստը
«Եվրատեսիլ-2023»–ում Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը (Էլեն Երեմյան) դարձել է մրցույթի ամենասիրված արտիստը։ Տեղեկությու...
Ջահ Խալիբի համերգը Ռուսաստանում չեղարկվել է Ուկրաինայի աջակցության պատճառով
Ապրիլի 25-ին Սանկտ Պետերբուրգում M-1 Arena-ի տարածքում ադրբեջանական ծագմամբ ղազախստանցի ռուսալեզու ռեփեր Ջահ Խալիբի ելու...
Եվգենի Պետրոսյանը՝ վերակենդանացման բաժանմունքում գտնվելու տեղեկությունների մասին
Հումորիստ Եվգենի Պետրոսյանը Teleprogramma.pro-ին տված հարցազրույցում մեկնաբանել է մամուլում հայտնված այն տեղեկությունը,...