Բրյունետը դարձել է «Եվրատեսիլ-2023»-ի ամենասիրված արտիստը
«Եվրատեսիլ-2023»–ում Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը (Էլեն Երեմյան) դարձել է մրցույթի ամենասիրված արտիստը։ Տեղեկությունը հայտնում է «Wiwibloggs»-ը՝ ներկայացնելով քվեարկության արդյունքները։
«Նա որոշեց լինել լավը, անել լավը և լավ տեսք ունենալ, և դուք լսեցիք նրան։ Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը, ըստ մեր ընթերցողների, այս տարվա «Եվրատեսիլի» ամենասիրված արտիստն է», - գրել է կայքը։
Հայ երգչուհու օգտին է քվեարկել մասնակիցների 25,98 տոկոսը։ Երկրորդ հորիզոնականում Շվեդիայի ներկայացուցիչ Լորինն է (13,5%), երրորդ տեղում` ֆրանսիացի երգչուհի Լա Զարրան (8,48%):
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2023»-ը կանցկացվի Լիվերպուլում։ Կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 9-ին և 11-ին, եզրափակիչը՝ մայիսի 13-ին: Բրյունետը հանդես կգա երկրորդ կիսաեզրափակիչում։ Նա կներկայացնի իր գրած «Future Lover» երգը։
Նմանատիպ հոդվածներ
Ջահ Խալիբի համերգը Ռուսաստանում չեղարկվել է Ուկրաինայի աջակցության պատճառով
Ապրիլի 25-ին Սանկտ Պետերբուրգում M-1 Arena-ի տարածքում ադրբեջանական ծագմամբ ղազախստանցի ռուսալեզու ռեփեր Ջահ Խալիբի ելու...
Քարդաշյանը Ծիծեռնակաբերդից լուսանկար է տեղադրել և կից գրառում կատարել
Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ Քիմ Քարդաշյանը սոցկայքի իր էջում լուսանկար է տեղադրել Ծիծեռնակա...
«Ես ցնցված եմ»․ հայտնի հաղորդավար Դոն Լեմոնն էլ զրկվեց աշխատանքից
CNN-ն աշխատանքից հեռացրել է հաղորդավար Դոն Լեմոնին՝ 17 տարվա աշխատանքից հետո: Այս մասին հայտնել է հաղորդավարը...
Մահացել է մինի կիսաշրջազգեստներ ստեղծող Մերի Քվանտը
93 տարեկանում մահացել է բրիտանացի դիզայներ, հագուստի մոդելավորող Մերի Քվանտը։ Այս մասին BBC-ին հայտնել է նրա ընտանիքը։ «...