Ամերիկացի հաղորդավար Թաքեր Կարլսոնը հեռացել է Fox News-ից
Ամերիկյան ամենաբարձր վարկանիշ ունեցող լրագրողներից մեկը՝ Թաքեր Կարլսոնը, որը հայտնի է Ջո Բայդենի վարչակազմի և անձամբ ԱՄՆ նախագահի հասցեին իր սուր քննադատությամբ, լքել է Fox News հեռուստաալիքը։ Այս մասին հայտնում է РБК-ն։
Նրա վերջին հեղինակային հաղորդումը՝ Tucker Carlson Tonight-ը հեռարձակվել է ապրիլի 21-ին: Այժմ հեռարձակման ժամանակացույցը ժամանակավորապես ներառում է երեկոյան Fox News Tonight շոուն, որը հերթով վարելու են ալիքի տարբեր հաղորդավարներ։
Կարլսոնի պաշտոնանկության պատճառը չի բացահայտվել, սակայն ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ դա տեղի է ունեցել չորս օր անց այն բանից հետո, երբ Fox News-ը ավելի քան 767 միլիոն դոլար է վճարել Dominion Voting Systems-ին 2020 թվականի նախագահական ընտրություններում զրպարտության գործով։
Նշվում է, որ Թաքեր Կարլսոնի՝ Fox News-ից հեռանալը արժեցել է մոտ մեկ միլիարդ դոլար։ Հեռուստահաղորդավարի աշխատանքից ազատվելու հայտարարությունից հետո Fox Corp-ի ակցիաները նվազել են 5,4%-ով։
Ինչպես նշում է Bloomberg-ը, կաբելային ալիքների փրայմ թայմում միայն սպորտային հաղորդումներն են ավելի հայտնի, քան Կարլսոնը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը չի կատարում միջազգային դատարանի որոշումները. Հայաստանը կդիմի ՄԱԿ–ի ԱԽ․ Եղիշե Կիրակոսյան․ Sputnik
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում անդրադարձ...
Որդին կտրել է մոր պարանոցը․ ինչ է հայտնի երևանյան հյուրանոցում տեղի ունեցած ահասարսուռ դեպքից․ ԶԼՄ
Երեւանի հյուրանոցներից մեկում երեկ կնոջ պարանոցն են կտրել, ըստ որոշ տեղեկությունների՝ կասկածյալը կնոջ որդին է:Armlur.am-...
Ինչ անշարժ գույք են ձեռք բերել Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիները Հայաստանում․ «Փաստինֆո»
Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիները Հայաստանում անշարժ գույք են ձեռք բերում: Տեղեկությունը պաշտոնապես «Փաստինֆո»-ի գրավոր...
Գագիկ Ծառուկյանը մերժել է քրեական հետապնդումը դադարեցնելու առաջարկը․ փաստաբան
Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը մերժել է քրեական հետապնդումը վաղեմության ժամկետներն անցած լինե...