«Այս պահին ադրբեջանցիներն ու ռուս խաղաղապահները բանակցում են»․ Տեղ համայնքի ղեկավար
«Այս պահին ադրբեջանցիներն ու ռուս խաղաղապահները բանակցում են հենց այն հատվածում, որտեղ ադրբեջանցիները փորձում են անցակետ տեղադրել»,- «Ազատության» հետ զրույցում ասել է Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։
Ղուլունցն այսօր եղել է Արցախ-Հայաստան սահմանագծում՝ Հակարիի կամրջի մոտ, բայց ռուս խաղաղապահները թույլ չեն տվել, որ առաջ գնան։
«Հենց այդ նույն հատվածում են ուզում դնել, որտեղ ռուսների անցակետն է։ Հենց կամրջի մոտից չեն թողնում, որ հայ պատվիրակությունից, ժողովրդից ոչ մեկը մոտենա։ Դրանից այն կողմ հիմա իրենք բանակցում են։ Հենց նոր կամրջի վրա է կատարվում այդ ամենը, 11-12 խ-ից հետո Արցախ տանող ճանապարհը փակվել է։ Ճանապարհը փակելով՝ շրջափակվել են Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն գյուղերը։ Մարդիկ այնպիսի պայմաններում են հայտնվել, ինչպես Արցախի ժողովուրդը», - նշել է նա։
Դավիթ Ղուլունցն ասել է՝ հեռվից տեսել են, որ ադրբեջանցիներն աշխատանքներ են կատարում, բայց կտեղադրեն անցակետը, թե ոչ բանակցություններից հետո կերևա։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
Ապրիլի 23-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքում, նախնական տվյալներով հակառակորդի կր...
Զինծառայող է զոհվել
Այսօր ադրբեջանական դիպուկահարի կրակոցից հայ զինծառայող է զոհվել։ Ապրիլի 23-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, Սոթքի հատ...
Խնդրում ենք բացառել մարդկանց շարժը․ Մեղրիի համայնքապետարանը մարտական հրաձգության մասին
Ապրիլի 21-ին՝ ժամը 10:00-ից 16:00-ն, «Քարհանք» շրջանից Արծվաքարի ուղղությամբ իրականացվելու է մարտական հրաձգություն: ...
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը՝ Սոթքի ուղղությամբ կրակոցների մասին
Ապրիլի 14-ի երեկոյան ժամը 19:00-ից 23:00 ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղ...