Յուրա Մովսիսյանը կստեղծի սեփական ֆուտբոլային ակումբը
Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը հայտնել է, որ ստեղծում է սեփական ֆուտբոլային ակումբը:«Հիմա իմ գործը սեփական ֆուտբոլային ակումբ ստեղծելն է: Աշխատավարձ դեռ չկա, բայց կլինի։ Իսկ վերջին տարիներին խնայողություններով էի ապրում: Ակումբի ստեղծման համար ներդրումներ ենք անում ես ու ընկերս, դեռ հովանավորներ չունենք։
Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան աշխատելու համար գումար չեմ ստանում, պարզապես եթե ինչ-որ մեկին ինչ-որ բան է պետք, ես օգնում եմ: Օգնում ենք այն հայ խաղացողներին, որոնք ապրում են Միացյալ Նահանգներում, որպեսզի հնարավորություն ստանան միանալու Հայաստանի հավաքականին»,-ասել է Յուրան:
Հիշեցնենք, որ 35-ամյա Յուրա Մովսիսյանը մարզական կարիերան ավարտել էր 2021 թվականին: Նա առանց ակումբի էր մնացել 2019 թվականին: Հարձակվողը Հայաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցել էր 38 հանդիպման, դարձել՝ 14 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Ինչ հաճելի պատկեր․ Արայիկ Հարությունյանը գրառում է արել
Ինչ հաճելի պատկեր։ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեսբուքյան իր էջում գրառում է արել և կից տեղադ...
Գարիկ Կարապետյանը հռչակվեց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
Գարիկ Կարապետյանը հռչակվեց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն: Նա գերազանցեց սեփական ռեկորդը՝ բարձրացնելով 214 կգ: Հրում վ...
Անդրանիկ Կարապետյանը նվաճեց փոքր ոսկի
Անդրանիկ Կարապետյանը հավասարը չունեցավ պոկում վարժությունում: Երեւանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունո...
Մալխաս Ամոյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
Հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ՝ կիսաեզրափակիչում 6:1...