Անդրանիկ Կարապետյանը նվաճեց փոքր ոսկի
Անդրանիկ Կարապետյանը հավասարը չունեցավ պոկում վարժությունում:
Երեւանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 89 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչը պոկում վարժությունում 178 կգ-ով սահմանեց Եվրոպայի ռեկորդ:
Աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, 27-ամյա Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունում պայքարը սկսեց 167 կգ-ով: Առաջին մոտեցումը հաջող կատարելուց հետո, Հայաստանի մարզիչները երկրորդ մոտեցման համար պատվիրեցին 173 կգ, որը եւս շատ վստահ կատարեց: Երրորդ մոտեցմամբ՝ Եվրոպայի չեմպիոնը պոկեց 178 կգ՝ 4 կգ-ով շրջանցելով աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, Բուլղարիան ներկայացնող Կառլոս Նասարին:
Այս վարժությունում Կարապետյանն արժանացավ փոքր ոսկե մեդալի:
89 կգ քաշային կարգի А խմբի մեկնարկում վնասվածքների պատճառով պայքարից հրաժարվեցին Եվրոպայի եռակի ու գործող չեմպիոն, աշխարհի եւ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, իտալացի Անտոնինո Պիցոլատոն եւ Ալբանիայի ներկայացուցիչ Կրենար Շորաժը: Այս քաշային կարգում Անտոնիտո Պիցոլատոն ֆավորիտներից մեկն էր:
Քիչ անց կմեկնարկի հրում վարժությունը:
Նմանատիպ հոդվածներ
Արթուր Ալեքսանյանը հաղթել է վրացի մարզիկին
Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հաջող մեկնարկեց նաև Օլիմպիական խաղերի ոսկե, արծ...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Ինչ հաճելի պատկեր․ Արայիկ Հարությունյանը գրառում է արել
Ինչ հաճելի պատկեր։ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեսբուքյան իր էջում գրառում է արել և կից տեղադ...
Գարիկ Կարապետյանը հռչակվեց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
Գարիկ Կարապետյանը հռչակվեց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն: Նա գերազանցեց սեփական ռեկորդը՝ բարձրացնելով 214 կգ: Հրում վ...
Մալխաս Ամոյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
Հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ՝ կիսաեզրափակիչում 6:1...