Մալխաս Ամոյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
Հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ՝ կիսաեզրափակիչում 6:1 հաշվով վստահ հաղթանակ տանելով Թուրքիայի ներկայացուցիչ Յունուս Էմրե Բաշարի նկատմամբ:
Ամոյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից, որտեղ գոտեմարտել է Խորվաթիայի ներկայացուցիչ Անտոնիո Կամենյասևիչի հետ և ժամանակից շուտ 10:0 հաշվով վստահ հաղթանակ տարել, ապա քառորդ եզրափակչում 7:0 հաշվով առավելության է հասել դանիացի Օլիվեր Կրուգերի նկատմամբ:
Նշենք, որ Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը մեկնարկել է ապրիլի 21-ին և կավարտվի ապրիլի 23-ին:
Նմանատիպ հոդվածներ
Արթուր Ալեքսանյանը հաղթել է վրացի մարզիկին
Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հաջող մեկնարկեց նաև Օլիմպիական խաղերի ոսկե, արծ...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Ինչ հաճելի պատկեր․ Արայիկ Հարությունյանը գրառում է արել
Ինչ հաճելի պատկեր։ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեսբուքյան իր էջում գրառում է արել և կից տեղադ...
Գարիկ Կարապետյանը հռչակվեց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
Գարիկ Կարապետյանը հռչակվեց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն: Նա գերազանցեց սեփական ռեկորդը՝ բարձրացնելով 214 կգ: Հրում վարժու...
Սամվել Գասպարյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց․ ԵԱ ծանրամարտ
Երեւանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: Տղամարդկանց 109 կգ քաշայինների А խմբի պոկում վարժության պայքարի...