Վիգեն Նազարյանը մրցաշարը մեկնարկեց հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ
Զագրեբում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
10 ըմբիշով Զագրեբ մեկնած Հայաստանի հավաքականից այսօր մրցումներին մասնակցում են Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ), Եվրոպայի երիտասարդական չեմպիոն Վիգեն Նազարյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ):
Առաջինը մրցագորգ է դուրս եկել Վիգեն Նազարյանը: Որակավորման փուլի գոտեմարտում նա 8-7 հաշվով հաղթել է լեհ Արկադիուշ Կուլինիչին:
Ռուդիկ Մկրտչյանը պայքարը կսկսի քառորդ եզրափակիչից, որտեղ կմրցի թուրք Ադեմ Բուրակ Ուզունի հետ: Հրաչյա Պողոսյանը նույնպես պայքարը կսկսի քառորդ եզրափակչից, որտեղ կմրցի ավստրիացի Ակեր Շմիդի և խորվաթ Իվան Լիզատովիչի գոտեմարտի հաղթողի հետ: Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակիչում կմրցի խորվաթ Անտոնիո Կամենյասևիչի և շվեդ Պերա Ալբինայի գոտեմարտի հաղթողի հետ: Դավիթ Օվասապյանը 1/8 եզրափակիչում կմրցի գերմանացի Ֆրանց Ռիխտերի հետ:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Ինչ հաճելի պատկեր․ Արայիկ Հարությունյանը գրառում է արել
Ինչ հաճելի պատկեր։ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեսբուքյան իր էջում գրառում է արել և կից տեղադ...
Անդրանիկ Կարապետյանը նվաճեց փոքր ոսկի
Անդրանիկ Կարապետյանը հավասարը չունեցավ պոկում վարժությունում: Երեւանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունո...
Մալխաս Ամոյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
Հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ՝ կիսաեզրափակիչում 6:1...
Արթուր Ալեքսանյանը հաղթել է վրացի մարզիկին
Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հաջող մեկնարկեց նաև Օլիմպիական խաղերի ոսկե, արծ...