Լիտվան պատմության մեջ առաջին անգամ կանջատվի ռուսական էներգետիկ համակարգից
Լիտվայի իշխանությունները պատմության մեջ առաջին անգամ կանջատվեն ռուսական էլեկտրահամակարգից՝ այդպիսով վերջնականապես խզելով բոլոր էներգետիկ կապերը Մոսկվայի հետ։ Այս մասին հայտնում է moscowtimes-ը։
Այս մասին ասվում է երկրի Litgrid ցանցային օպերատորի հայտարարության մեջ։ «Պատմության մեջ առաջին անգամ Լիտվայի էներգահամակարգը կգործի լիովին անկախ, ուստի մենք պատասխանատու մոտեցում ենք ցուցաբերում փորձարկմանը պատրաստվելու և պատրաստ կլինենք բոլոր սցենարներին։ Փորձնական անջատումը տեղի կունենա շաբաթ օրը՝ տեղական ժամանակով ժամը 11:00-ից մինչև 21:00-ն, որի ընթացքում Լիտվան կանցնի էներգիայի սեփական աղբյուրներին, ինչպես նաև էլեկտրաէներգիա կներմուծի Շվեդիայից և Լեհաստանից», - ասել է Lutgrid-ի գործադիր տնօրեն Ռոկաս Մասիուլիսը: Նրա խոսքով՝ լիտվացի սպառողները չեն նկատի ռուսական էներգահամակարգից անջատումը։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահն այս ամսվա աշխատավարձը փոխանցել է կառավարության արտաբյուջեին
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել․ «Սիրելի՛ հայրենակիցներ,Ավելի քան 4 ամիս է Արցախը գտ...
Հայտնի է՝ ով է ամենախոշոր հարկատուն․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2023 թվականի հունվար–մարտ ամիսների 1000 խոշոր հարկատուների ցանկը։ Ցանկը գլխա...
G7-ը մտադիր է համաձայնեցնել Ռուսաստանից գազի արտահանման ռիսկերը
«Մեծ յոթնյակն» անհրաժեշտ է համարում համաձայնեցնել գործողությունները ռուսական գազի արտահանման հետ կապված ռիսկերը նվազեցնե...
Գերմանիայում փակվել են վերջին երեք ատոմակայանները
Շաբաթ լույս կիրակի գիշերը Գերմանիան էներգացանցից անջատել է երկրում մնացած երեք ատոմակայանները։ BBC-ն գրում է, որ Բե...