Հայտնի է՝ ով է ամենախոշոր հարկատուն․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2023 թվականի հունվար–մարտ ամիսների 1000 խոշոր հարկատուների ցանկը։ Ցանկը գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը։
«Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2023 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:
1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2023 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 381 միլիարդ 104 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 277 միլիարդ 942 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 103 միլիարդ 161 միլիոն դրամ։
1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկերը հասանելի են ՊԵԿ պաշտոնական կայքի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում:
Ցանկը հրապարակվել է հիմք ընդունելով ներկայում գործող ՀՀ կառավարության 23.06.2022 թ․-ի N 928-Ն որոշմամբ սահմանված չափորոշիչները, մասնավորապես, ցանկում ներառված չեն ՀՀ պետական և համայնքային կառավարչական հիմնարկները»,- գրված է հաղորդագրության մեջ
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ում սնանկացել է երրորդ խոշոր բանկը
ԱՄՆ-ի խոշորագույն բանկերից մեկի՝ «First Republic»-ի շուկայական արժեքը նվազել է մինչև 557 մլն դոլար՝ 2021 թվականի նոյեմբե...
Արցախի նախագահն այս ամսվա աշխատավարձը փոխանցել է կառավարության արտաբյուջեին
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել․ «Սիրելի՛ հայրենակիցներ,Ավելի քան 4 ամիս է Արցախը գտ...
Լիտվան պատմության մեջ առաջին անգամ կանջատվի ռուսական էներգետիկ համակարգից
Լիտվայի իշխանությունները պատմության մեջ առաջին անգամ կանջատվեն ռուսական էլեկտրահամակարգից՝ այդպիսով վերջնականապես խզելով...
G7-ը մտադիր է համաձայնեցնել Ռուսաստանից գազի արտահանման ռիսկերը
«Մեծ յոթնյակն» անհրաժեշտ է համարում համաձայնեցնել գործողությունները ռուսական գազի արտահանման հետ կապված ռիսկերը նվազեցնե...