ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալիևի խոսքերը բեմադրված էին ու ուղղված ներքին լսարանի համար. Ալեն Սիմոնյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր վերջին հայտարարությամբ ևս մեկ անգամ աշխարհին ի ցույց դրեց իր` որպես միջազգային գործընկեր, բանակցելու և աշխատելու ոճը։ Սիմոնյանն ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարություն արեց` անդրադառնալով Ալիևի երեկվա հայտարարություններին։
Ադրբեջանի նախագահը երեկ ասել էր, թե ԼՂ բնակիչները կա՛մ պետք է Ադրբեջանի քաղաքացիություն ընդունեն, կա՛մ լքեն իրենց բնակության վայրը։
«Ալիևն ագրեսիվ կերպով ևս մեկ անգամ աշխարհին ի ցույց դրեց հայատյացությունը։ Կարծում եմ` այդ ամենը բեմականացրել են` նկարել են, մտածել, թե երբ եթեր տան»,–ասաց Սիմոնյանը։
Դիտարկմանը, թե Ալիևի հայտարարությունը հնչել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԱԺ–ում ունեցած ելույթին գրեթե զուգահեռ, Սիմոնյանն արձագանքեց, որ Ալիևի խոսքերը պետք չէ կապել վարչապետի ելույթների հետ։ Դրանք, ըստ ԱԺ նախագահի, ավելի շատ ուղղված էին Ադրբեջանի ներքին լսարանին և ՀՀ–ին ինչ–որ բան պարտադրելու փորձ էին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Բա լավ, Ձեր կարմիր գիծը ո՞նց ա դրսևորվում, ի՞նչ եք անում, որ պահպանվի»․ Գրիգորյանը՝ Փաշինյան
ԱԺ արտահերթ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է կառավարության ծրագրի 2022-ի կատարողականը։ «Հայաստան» խմբակցո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Եթե Սոթքում զոհ ենք ունեցել, չի նշանակում, որ միայն Սոթքն են թիրախավորում». Սարգսյան
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը նշեց, որ իրադրությո...
«Կարող եմ ապացուցել, որ միջանցք չեմ խոստացել»․ Փաշինյան
ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ վա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Առավել դինամիկ շփումների կարիք կա». հանդիպել են Փաշինյանն ու ՌԴ փոխվարչապետը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Հանդիպմանը մասնակցել է ն...