Քաղաքականություն Կարևոր

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Եթե Սոթքում զոհ ենք ունեցել, չի նշանակում, որ միայն Սոթքն են թիրախավորում». Սարգսյան

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը նշեց, որ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:  «Միայն Սոթքը չեն…

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը նշեց, որ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: 

 

«Միայն Սոթքը չեն թիրախավորում, եթե Սոթքում զոհ ենք ունեցել, դա չի նշանակում, որ միայն Սոթքն են թիրախավորում: Մեր սահմանագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է: Նույն վիճակն է, եթե որևէ փոփոխության ենթարկվի, հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ»,- ասաց Սարգսյանը:

 

Անդրադառնալով Տեղ գյուղին` փախնախարարը նշեց.

 

«Տեղ գյուղի հետ կապված ամբողջ տեղեկատվությունը տրամադրվել է, եւ այդ հատվածում որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել: Որևէ փոփոխություն լինելու դեպքում տեղեկատվություն կտրամադրվի»:

 

Հարցին, թե կարո՞ղ ենք ասել, որ առնվազն Տեղի հատվածում սահմանազատման աշխատանքներ են իրականացվում, Սարգսյանը նշեց. 

 

«Մեծ հաշվով սահմանազատման աշխատանքներն իրականացվում են համապատասխան միջգերատեսչական  հանձնաժողովի կողմից, որը հենց սահմանազատման, սահմանագծման աշխատանքներով է զբաղվելու: Եվ սահմանապահներ կան այդ հատվածում, եւ ԶՈՒ ներկայացուցիչներ»:

 

Արման Սարգսյանն ասաց, թե վստահաբար չի կարող պնդել, որ Ադրբեջանը հող է նախապատրաստում  նոր ագրեսիայի համար:

 

Մանրամասները` տեսանյութում:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250