Իսրայելը Հունաստանին կմատակարարի Orbiter 3 ԱԹՍ-ներ
Իսրայելական Aeronautics Defense Systems Ltd ընկերությունը Հունաստանին կմատակարարի Orbiter III անօդաչու թռչող սարքեր՝ Աթենքի կողմից իսրայելական Spike հակատանկային կառավարվող հրթիռների (ATGM) գնման համար 404 միլիոն դոլար արժողությամբ պայմանագրի շրջանակներում: Այս մասին երեքշաբթի հայտնում է Defense News-ը։
Ըստ Aeronautics-ի՝ «երբ Orbiter III-ը հայտնաբերում, ճանաչում և նույնականացնում է թիրախը, օդից, ծովից կամ ցամաքից արձակված Spike հրթիռները կարողանում են արագ հարվածել թիրախին»:
Պայմանագրի պայմանների համաձայն՝ Հունաստանը կստանա տասնյակ նման անօդաչու թռչող սարքեր։ Orbiter III-ը կարող է օդում մնալ մինչև վեց ժամ, դրա օգտակար բեռնվածությունը կազմում է 32 կգ, իսկ անօդաչու սարքի վրա հնարավոր է տեղադրել տարբեր սարքավորումներ։ Այն կարող է օգտագործվել հսկողության և հետախուզության համար, այդ թվում՝ դժվար եղանակային պայմաններում, GPS ազդանշանի բացակայության դեպքում։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Ապրիլի 20-ին՝ ժամը 15:40-19:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զեն...
Թարմացված տվյալներ՝ սահմանային իրավիճակից․ ՀՀ ՊՆ
Ժամը 22:15-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Իրադրությա...
ՊՆ-ն հրապարակել է այսօր զոհված զինծառայողների անունները
Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով, ՀՀ ինքնիշխան տարածքը անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողներն են՝&nbs...
Միքայել Արզումանյանի կալանքի ժամկետը 3 ամսով երկարացվել է․ փաստաբան
ՀՀ հակակոռուպցիոն դատարանը երեք ամսով երկարացրել է ՊԲ նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի կալանքի ժ...