Երևանում հայտնաբերվել է հայտնի ոսկերչի դին հրազենային վնասվածքով. ԶԼՄ
Այսօր՝ ապրիլի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 18:20-ի սահմաններում՝ ՀՀ Նեքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նիկոլ Դումանի փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են հրազենային վնասվածքով տղամարդու դի:
Ինչպես հայտնում է կայքը, իրավապահները նշված տան որպես արհեստանոց օգտագործվող սենյակում հայտնաբերել են տան բնակիչ 55-ամյա Թովմաս Ա-ի դին, աթոռին նստած, ձախ ձեռքում էլ հրազեն, որով, ըստ նախնական տեղեկությունների, նա ինքնասպան է եղել:
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ինքնասպանություն գործած տղամարդը ճանաչված ոսկերիչ է եղել:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ավտոբուսի մասնակցությամբ ավտովթար` Երևանում. կան տուժածներ
Ապրիլի 21-ին, ժամը 20։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրազի եւ Մազմանյան փողոցների խ...
Ականի վրա ադրբեջանցի սակրավորներ են պայթել. կան զոհեր
Լեռնային Ղարաբաղում երեք ադրբեջանցի սակրավորներ պայթել են ականի վրա ու մահացել։ Տեղեկությունը հայտնում են ադրբբեջան...
Ավտովթար Սյունիքի մարզում․ վարորդների և տուժածների թվում ռուս զինծառայողներ կան․ ԶԼՄ
Ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 15:10-ի սահմաններում Շիրակի...
Հրդեհ` Պեկինի հիվանդանոցում. կան զոհեր և վիրավորներ
Պեկինի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 21 մարդ է զոհվել, վիրավորների թիվը հասնում է տասնյակի, հա...