Ավտովթար Սյունիքի մարզում․ վարորդների և տուժածների թվում ռուս զինծառայողներ կան․ ԶԼՄ
Ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 15:10-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 41-ամյա Սատեր Ս.-ն իր ВАЗ-2107 մակնիշի ավտոմեքենայով Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի «Նոր Զանգեր» կոչվող տարածքում բախվել է Սյունիքի մարզի բնակիչ, 19-ամյա Հրաչ Ս.-ի վարած ВАЗ-2107 մակնիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով Սատեր Ս.-ի ուղևոր, ՌԴ քաղաքացի, 46-ամյա Սերգեյ Ս.-ն և Հրաչ Ս-ի ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ, 24-ամյա Էրիկ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն:
Վթարի փաստով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Սատեր Ս.-ն և հիվանդանոց տեղափոխված նրա ուղևոր Սերգեյ Ս.-ն ծառայում են Հայաստանում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի N զորամասում:
Մանրամասները՝ կայքում։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ավտոբուսի մասնակցությամբ ավտովթար` Երևանում. կան տուժածներ
Ապրիլի 21-ին, ժամը 20։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրազի եւ Մազմանյան փողոցների խ...
Ականի վրա ադրբեջանցի սակրավորներ են պայթել. կան զոհեր
Լեռնային Ղարաբաղում երեք ադրբեջանցի սակրավորներ պայթել են ականի վրա ու մահացել։ Տեղեկությունը հայտնում են ադրբբեջան...
Երևանում հայտնաբերվել է հայտնի ոսկերչի դին հրազենային վնասվածքով. ԶԼՄ
Այսօր՝ ապրիլի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։Ժամը 18:20-ի սահմաննե...
Սուդանում զինված բախումների զոհերի թիվը գերազանցել է 80-ը, ավելի քան 1200-ը տուժել են
Ավելի քան 80 մարդ զոհվել է, ավելի քան 1200-ը՝ վիրավորվել ապրիլի 13-ից ի վեր Սուդանում սկսված բախումների պատճառով:&n...