Պատահարներ Կարևոր

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ավտոբուսի մասնակցությամբ ավտովթար` Երևանում. կան տուժածներ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ավտոբուսի մասնակցությամբ ավտովթար` Երևանում. կան տուժածներ
Ապրիլի 21-ին, ժամը 20։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրազի եւ Մազմանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ…

Ապրիլի 21-ին, ժամը 20։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրազի եւ Մազմանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ թիվ 67 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է Volkswagen Touareg ավտոմեքենային, ապա առաջ ընթանալով բախվել երկաթե էլեկտրասյանը եւ հայտնվել բենզալցակայանի տարածքում: 

 

Վթարի հետեւանքով ավտոբուսի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ավտոբուսն ամբողջությամբ վերածվել է մետաղե ջարդոնի, բախման հետեւանքով էլ ավտոմեքենայի անվադողը պոկվել եւ վնասել է կայանված​ վիճակում գտնվող Mersedes մակնիշի ավտոմեքենան:

[1172a561148012a6d47d14bedf7ace26.jpg]

[5accfaea315e21f8f97e8a3c35f18d35.jpg]

[d5501ff65dd39408f1cf7406060e5326.jpg]

[2dca6d34cb0b8965773032d35c95fc48.jpg]

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250