Հրդեհ` Պեկինի հիվանդանոցում. կան զոհեր և վիրավորներ
Պեկինի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 21 մարդ է զոհվել, վիրավորների թիվը հասնում է տասնյակի, հայտնում է Beijing Daily-ն։
Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 18-ին` ժամը 13-ի սահմաններում, քաղաքի կենտրոնից հարավ-արևմուտք գտնվող Ֆենթայ շրջանում։ Հրդեհը, ըստ նախնական տվյալների, բռնկվել է շենքի յոթերորդ կամ ութերորդ հարկերում, սուր ծուխն ակնթարթորեն լցվել է միջանցքները՝ կտրելով հիվանդների և անձնակազմի ճանապարհը։
Դեպքի վայրից նկարահանված կադրերը ցույց են տալիս, որ մարդիկ փորձել են փախչել պատուհաններից, սակայն ընկել են մեծ բարձրությունից։
Հրդեհը մարելու համար հրշեջներից պահանջվել է մոտ կես ժամ։ Տարածքը զննելու ժամանակ հայտնաբերվել է 21 մարդու դի, բոլորն էլ, ենթադրաբար, թունավորված են եղել այրման արտադրանքից։
Ավելի քան 70 հիվանդ դուրս է բերվել շենքից և տեղավորվել հաստատության հարակից թևում։
Տեղի ունեցածի պատճառները դեռ պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ավտոբուսի մասնակցությամբ ավտովթար` Երևանում. կան տուժածներ
Ապրիլի 21-ին, ժամը 20։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրազի եւ Մազմանյան փողոցների խ...
Ականի վրա ադրբեջանցի սակրավորներ են պայթել. կան զոհեր
Լեռնային Ղարաբաղում երեք ադրբեջանցի սակրավորներ պայթել են ականի վրա ու մահացել։ Տեղեկությունը հայտնում են ադրբբեջան...
Երևանում հայտնաբերվել է հայտնի ոսկերչի դին հրազենային վնասվածքով. ԶԼՄ
Այսօր՝ ապրիլի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։Ժամը 18:20-ի սահմաննե...
Դանակահարություն` Ամերիկյան համալսարանի բակում. կան տուժածներ
Այսօր՝ ապրիլի 18-ին, դանակահարություններ են տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում «Սլավմեդ» բժշկական կեն...