Երևանն ու Բաքուն ընդունել են առաջարկը․ Զախարովան՝ բանակցությունները ՌԴ-ում անցկացնելու մասին
Երևանն ու Բաքուն ընդունել են առաջարկը բանակցությունների հաջորդ փուլը Ռուսաստանի Դաշնությունում անցկացնելու մասին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան։
Զախարովան նշել է, որ Ռուսաստանը չի թուլացնում ջանքերը՝ ուղղված Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցում աջակցելուն։
«Գործընկերներն ընդունել են մեր տարածքում երկկողմ բանակցությունների հերթական փուլն անցկացնելու մեր առաջարկը։ Ժամկետների եւ կոնկրետ միջոցառումների մասին մենք կտեղեկացնենք, երբ այդ ամենը վերջնականապես համաձայնեցվի»,-ասել է Զախարովան։
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է երեկ Գորիսի շրջանի Տեղ գյուղի տարածքում ադրբեջանական ԶՈւ ագրեսիային և հայ-ադրբեջանական ընդհարումներին։ Զախարովան, մասնավորապես հայտարարել է․
«Ռուսաստանի սահմանապահ ուժերի ներկայացուցիչները կապվել են հայկական և ադրբեջանական կողմերի հետ և քայլեր ձեռնարկել դեէսկալացիայի համար։ Տեղի ունեցածը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Բաքուն և Երևանը պետք է զսպվածություն ցուցաբերեն և անշեղորեն կատարեն եռակողմ համաձայնությունների համալիր որոշումները»։
Նմանատիպ հոդվածներ
ԵԱՀԿ գործող նախագահը Բաքվից ժամանել է Երևան. մեկնարկել է նրա և Միրզոյանի առանձնազրույցը
Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանի աշխատանքային այցը Երևան, հայտնում են Հ...
Արցախի իշխանությունները հանդիպման առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին
Արցախի Հանրապետության իշխանությունները Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միջոցով, վերջիններիս տեղակայման վայր...
Սելֆիներ անելու առիթ ենք ստեղծում. Ավինյան
«Հի՞շում եք մի քանի ամիս առաջ հիմնանորոգված Հանրապետության Հրապարակ կայարանի վերևի հատվածը, որը նաև մշակութային արժեք է...
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը զրուցել են հեռախոսով. ինչ են քննարկել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հեռախոսազրույ...