Զելենսկին ստորագրել է պաշտպանական ծախսերի ռեկորդային աճի մասին օրինագիծ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է օրինագիծ, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի ավելացում 14,6 մլրդ դոլարով, նշվում է Գերագույն ռադայի կայքում հրապարակված տեղեկատվության մեջ։
«04/11/2023 Վերադարձվել է Ուկրաինայի նախագահի ստորագրությամբ»,- նշվում է օրինագծի էջում, որը հրապարակված է խորհրդարանի կայքում։
Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակի խոսքով՝ սա բյուջեի ռեկորդային աճ է։
«Ուկրաինայի պատմության մեջ երբեք բյուջեում նման էական փոփոխություններ չեն կատարվել»,- գրել է նա իր թելեգրամյան ալիքում՝ մանրամասնելով, որ օրինագիծն ուժի մեջ կմտնի ապրիլի 13-ից։
Նմանատիպ հոդվածներ
Թարմացված տվյալներ՝ սահմանային իրավիճակից․ ՀՀ ՊՆ
Ժամը 22:15-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Իրադրությա...
ՊՆ-ն հրապարակել է այսօր զոհված զինծառայողների անունները
Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով, ՀՀ ինքնիշխան տարածքը անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողներն են՝&nbs...
Հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր․ ՀՀ ՊՆ
Ադրբեջանական սադրանքի հետևանքով, հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Նշվում է, որ...
ՔԿ-ն Միքայել Արզումանյանին մեղավոր է ճանաչել Շուշիի և «Արեգա» բարձունքի անկման դրվագներով․ ԶԼՄ
ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը Շուշիի և «Արեգա» բարձունքի անկման դրվագներով մեղավոր է ճանաչվել։ ՔԿ-ում նախաքն...