Հայկական կողմին դեռևս չի հաջողվել դուրս բերել վիրավորներին փոխհրաձգության տարածքից. «Հրապարակ»
«Սյունիքի մարզի Տեղ գյուղում 15-20 րոպե շարունակ ինտենսիվ փոխհրաձգություն է տեղի ունեցել հայ եւ ադրբեջանցի դիրքապահների միջեւ։ Սյունիքից մեզ հայտնեցին, որ փոխհրաձգության հետեւանքով հայկական կողմը նախնական տվյալներով երեք զոհ եւ բազմաթիվ վիրավորներունի: Նախնական տեղեկություններով, վիրավորների թվում է նաեւ Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը, որին այս պահին վիրահատում են։ Մեզ ասացին, որ զոհերի թիվը հնարավոր է ավելանա, քանի որ հայկական կողմին դեռեւս չի հաջողվել վիրավորներին դուրս բերել փոխհրաձգության տարածքից»։ Այս մասին գրում է «Հրապարակ»-ը:
Հիշեցնենք, որ մարտի 31-ից ադրբեջանցիները զավթել են Տեղ գյուղի մոտ 80 հեկտար արոտավայրեր ու այգիներ եւ ինժեներական աշխատանքներ են իրականացնում՝ դիրքավորվելով ՀՀ սուվերեն տարածքում։ Հրաձգության նախաձեռնողը եղել է ադրբեջանական կողմը, որը կրակել է հայկական կողմում ինժեներական աշխատանքներ իրականացնող մեր դիրքապահների վրա: Հայ զինվորականները պատասխանել են նրանց: Զոհեր կան նաև ադրբեջանական կողմում:
Նմանատիպ հոդվածներ
Փոխհրաձգություն Տեղ գյուղի սահմանամերձ հատվածում. կան զոհեր. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Տեղ գյուղի սահմանամերձ տարածքում ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով...
ՀՐԱՏԱՊ. Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկացնում է, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայ...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել. Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղ...
ՀՀ սահմաններին կուտակումներ կա՞ն. ՊՆ-ն պատասխանել է
Հաշվի առնելով մամուլում տարածվող բազմաթիվ լուրերն այն մասին, թե Հայաստանի և Արցախի սահմանների երկայնքով Ադրբեջ...