Ադրբեջանը կդժվարանար վերցնել Ղարաբաղը, առանց ԱԹՍ-ների. Չավուշօղլու
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) Աֆյոնքարահիսարի ընտրական համակարգման կենտրոնի բացման ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, խոսելով հարվածային ԱԹՍ-ների արտադրության մասին, անդրադարձել է նաև ղարաբաղյան 44-օրյա պատերազմին: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։
«Թուրքիան այսօր ռազմարդյունաբերության ոլորտում ազգային և տեղական արտադրությունը բարձրացրել է 80 տոկոսի: Եթե մենք այդ ցուցանիշին չհասնեինք, չարտադրեինք հարվածային ԱԹՍ-ներ, չարտադրեինք ամեն տեսակ ցամաքային, հակաօդային պաշտպանության և հարձակման համակարգեր, այդ թվում՝ ուղղաթիռներ, Ադրբեջանը կդժվարանար վերցնել Ղարաբաղը»,-ասել է նա:
Նաև ընդգծել է, որ Թուրքիան կշարունակի զարգացնել տեղական ռազմարդյունաբերությունը, փորձելով նվազագույն կախման մեջ լինել այլ երկրներից:
Նմանատիպ հոդվածներ
Իրականում ադրբեջանցի քանի՞ զինծառայող է մտել ՀՀ տարածք․ փորձել ենք ճշտել
Այսօր արդեն հայտնել էինք, որ ադրբեջանցի զինծառայողներ են մտել Սիսիանի Բնունիս համայնք։ Այս տեղեկությանը հաջորդեց Պաշտպան...
ՀՀ տարածք մտած ադրբեջանցին դեռ չի հայտնաբերվել
Հայաստանի տարածք մտած ադրբեջանցի զինածառայողի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում են պաշտպանությ...
Պապիկյանը մեկնում է Բրյուսել
Ապրիլի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել:Ա...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ գիշերվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի էական խախտումներ չեն ա...